Եթե Ադրբեջանը չկատարի դատարանի պահանջը, ի՞նչ կարող է դրան հետևել. պարզաբանում է Եղիշե Կիրակոսյանը
![]() 319 Հինգշաբթի, 23 փետրվարի, 2023 թ., 11:06 Ի՞նչ կարևորություն ունի Հաագայի դատարանի որոշումը և որքանո՞վ այն կնպաստի Լաչինի միջանցքի խնդրի կարգավորմանը. «Առաջին լրատվական»-ի հետ տեսակապի միջոցով պատասխանելով հետևյալ հարցին, Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը պարզաբանել է. «Կարծում եմ՝ դատարանի որոշումն առանցքային կարևորություն ունի, որովհետև այն իրավաբանորեն պարտադիր է: Դատարանի նախագահը շեշտեց, որ դատարանի որոշումն առաջացնում է իրավաբանական պարտավորություն և փաստացի ստացվում է, որ բացի եռակողմ համաձայնության շրջանակներում ստանձնած պատավորությունից, Ադրբեջանն ունի ևս մեկ հստակ իրավաբանական պարտավորություն՝ արդեն դատարանի որոշմամբ ամրագրված»: Հարցին՝ եթե Ադրբեջանը չկատարի դատարանի պահանջը, ի՞նչ կարող է դրան հետևել, Եղիշե Կիրակոսյանը պատասխանել է. «Չեմ կարծում դա լավ արձագանք կունենա միջազգային հանրության կողմից, որովհետև արդեն գործ ունենք մեկ այլ հարթության հետ, և Ադրբեջանի կողմից այդ որոշումը չկատարելն առաջացնելու է առանվազն իրենց երկրի հեղինակության խնդիր և լրացուցիչ բարդություններ: Բնական է, հայկական կողմը պետք է ամեն ինչ անի՝ ադրբեջանական կողմին և միջազգային հանրությանն անընդհատ հիշեցնելու իրենց պարտավորության մասին: Ամեն դեպքում, չեմ կարծում՝ Ադրբեջանի շահերից է բխելու այդ որոշումը չկատարելը»: Խոսելով դատարանի որոշումը կատարելու ժամկետների մասին՝ Կիրակոսյանն ասել է. «Ժամկետներ կոնկրետ չունենք այս պահի դրությամբ, բայց դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում հենց որոշումը հրապարակելու պահից»: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
9703:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
177Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
240Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
289Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
225Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
305Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
348Երեկ, 16:09
