Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Ըստ էության` Բաքուն Մոսկվային հրահանգեց սեփական խաղ չտանել Ստեփանակերտում». Հայկ Մարտիրոսյան

«Ըստ էության` Բաքուն Մոսկվային հրահանգեց սեփական խաղ չտանել Ստեփանակերտում». Հայկ Մարտիրոսյան
263
Հինգշաբթի, 23 փետրվարի, 2023 թ., 17:30

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը գրում է. «Ոչ մի արտակարգ բան տեղի չի ունեցել:
Ռուսաստանն ընդամենը հերթական անգամ զիջել է իր լավագույն դաշնակից Ադրբեջանի պահանջին և իր շահերի գործակալի պաշտոնը զոհաբերել է իր լավագույն դաշնակցին:
Մոսկվան ուղարկեց, Մոսկվան հանեց: Ադրբեջանի ու Մոսկվայի խամաճիկ Արայիկ Հարությունյանն էլ ստորագրեց:
Ըստ էության՝ Բաքուն Մոսկվային հրահանգեց սեփական խաղ չտանել Ստեփանակերտում՝ Արցախիվաճառքի համար բարձրացնելով արդեն պայմանավորված գինը: Եվ Մոսկվան հանձնվեց:
Ռուբեն Վարդանյանը փոփոխություններ էր մտցնում խաղի մեջ, Մոսկվայի համար առավել ձեռնտու պայմաններ ապահովում Արցախի՝ Բաքվին վաճառքի համար: Բաքուն հրաժարվեց խաղալ այդ խաղը և Մոսկվայից պահանջեց հավատարիմ մնալ իրենց պայմանավորվածություններին: Վերջիվերջո, Ալիևն էր, որ մի քանի օր առաջ Մյունխենում անարգանքով էր խոսում Վարդանյանի մասին և պահանջում նրան հանել: Արայիկն այդ պահանջը կատարեց՝ բնականաբար հրամանը ստանալով Կրեմլից:
Եվ Թաթարստանի ջատագով Ռուբեն Վարդանյանը հետ կանչվեց իր առաքելությունից:
Հիմա նախկինները նրան հերոս կկարգեն, կդարձնեն դավաճան Արայիկի զոհ ու հերոսական կերպարով կսկսեն առաջ մղել Երևանում:
Ոչինչ չի փոխվել, ոչինչ չի փոխվում»:

Աղբյուրը`   Հայկ Մարտիրոսյան