Ռուբեն Վարդանյանին պաշտոնից ազատելը դատապարտելի և չկշռադատված քայլ է․ հայտարարություն
![]() 275 Ուրբաթ, 24 փետրվարի, 2023 թ., 18:54 Արցախում տեղի ունեցող քաղաքական գործընթացների վերաբերյալ «Միասին» այլընտրանքային հասարարական-քաղաքական շարժումն իր խորն անհանգստությունն է հայտնում Արցախի Հանրապետության նախագահի նախաձեռնած վերջին գործողությունների առիթով։ Ադրբեջանի իշխանությունների պահանջով Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանին զբաղեցրած պաշտոնից ազատելը դատապարտելի և չկշռադատված քայլ է, որը ադրբեջանական կողմից իրականացվող ցեղասպան և հարձակողական քաղաքականության ճնշմամբ հետագա կործանարար զիջումների գնալու և Արցախի Հանրապետության ինքնիշխանությունից հրաժարվելու վտանգավոր նախադեպ է ստեղծում: Իր պաշտոնավարման 112 ծանրագույն օրերի ընթացքում Ռուբեն Վարդանյանին ԱՀ կառավարության անդամների հետ հաջողվել էր ուղենշել Արցախի հիմնահարցի միջազգայնացման, շրջափակված տնտեսության զարգացման ինքնաբավ, արդյունավետ ուղիներ՝ հույս և հավատ արթնացնելով արցախահայության մեջ իրենց ուժերի հանդեպ: Արցախի ցեղասպանական շրջափակման և Արցախի ժողովրդի գերության այս դժվարին ու պատասխանատու ժամանակահատվածում, երբ Հայաստանի իշխանությունները ոչ միայն գործուն քայլեր չեն իրականացնում Արցախին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու հարցում, այլև սպասարկում են թշնամական երկրների օրակարգը, անընդունելի և կործանարար ենք համարում Արցախի ներքաղաքական կյանքում նման նահանջը, որը Ադրբեջանի միջազգային հանցագործ վարչակազմի ուղղակի բռնաճնշման արդյունք է: Կոչ ենք անում Արցախի Հանրապետության իշխանության բոլոր ներկայացուցիչներին, հանրային պաշտոնյաներին և ծառայողներին, իրենց ողջ ուժերը, կարողություններն ու ջանքերը ազգի նվիրյալների հետ միասին կենտրոնացնել արցախահայության դիմադրողականության և Արցախի՝ որպես անկախ Ադրբեջանից սուբյեկտի հարատևման համար։ «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժում |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
