Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«90-ականներին հաղթեցինք, որովհետև հիմնականում գրագետ էինք և կրթված». Կարեն Հեքիմյան

«90-ականներին հաղթեցինք, որովհետև հիմնականում գրագետ էինք և կրթված». Կարեն Հեքիմյան
359
Ուրբաթ, 24 փետրվարի, 2023 թ., 23:54

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանի գրառումը. «Շատերդ չեք համաձայնվի, սակայն պետք է ասեմ, որ 90-ականներին հաղթեցինք, որովհետև հիմնականում գրագետ էինք և կրթված: ԽՍՀՄ-ը լավը չէր, սակայն կրթություն, այնուամենայնիվ, տալիս էր:
Այժմ 90-ականների հակապատկերն է: Օրինակ՝ շատ հաճախ, որպես միջազգայնորեն ճանաչված ՀՀ անբաժանելի մաս Արծվաշենն եմ հիշատակում: Եվ, միշտ գտնվում են մարդիկ, որոնք ինձ նախատում են, քանզի ես նույն կոնտեքստում, օրինակ՝ Շահումյանը չեմ հիշատակում: Վստահեցնում եմ, որ 90-ականներին այդօրինակները սակավաթիվ էին, քանզի խորհրդային դպրոցում «Աշխարհագրություն» առարկա էին անցել և գիտեին, որ Արծվաշենն, ի տարբերություն Շահումյանի, ՀԽՍՀ վարչական տարածքում էր գտնվում:
Եվ, եթե ես ասում եմ, որ Արծվաշենը միջազգայնորեն ճանաչված ՀՀ անբաժանելի մաս է հանդիսանում, ապա ես նկատի ունեմ ոչ թե պատմությունը կամ 20-րդ դարի դեմոգրաֆիան, այլ՝ իրողությունը: Իսկ իրողությունն այն է, որ հենց այսօր Մոզամբիկում, Սոմալիում կամ Թայիթիում վաճառվող քարտեզներում Արծվաշենը ներկայացված է ՀՀ-ի կազմում:
Չէ, որևէ մեկը դեմ չէ, որ հիշատակվի Շահումյանը, Գետաշենը, Մարտունաշենը, Էրքեջը: Ավելին՝ ես կողմ եմ նաև Կարսի, Ադանայի, Մուշի և Մարաշի հիշատակմանը: Սակայն դա իրավական այլ հարթության մեջ է:
Իսկ, եթե ցանկանում եք, որպեսզի հիշատակված հայկական բնակավայրերը Արծվաշենի հետ իրավական նույն հարթության մեջ հիշատակվեն, ապա եկեք դրանց վերաբերյալ ձեռք բերենք այն կարգավիճակը, որն Արծվաշենն ԱՐԴԵՆ ՈւՆԻ և հետո նոր կխոսենք»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան