Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Արցախի ղեկավարության որոշումները տարակուսելի են». Տիգրան Արզաքանցյան

«Արցախի ղեկավարության որոշումները տարակուսելի են». Տիգրան Արզաքանցյան
262
Շաբաթ, 25 փետրվարի, 2023 թ., 11:12

«Ուժը հայրենյաց» կուսակցության ղեկավար Տիգրան Արզաքանցյանը գրում է. «Մեծ ուրախությամբ տեղեկացա արդարադատության միջազգային դատարանի որոշման մասին, որով Ադրբեջանին պարտավորեցնում է ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով։
Այս ամենով հանդերձ, Արցախի ղեկավարության երեկվա ու այսօրվա ընդունած որոշումներն ինձ համար, մեղմ ասած, տարակուսելի են: Ինձ համար զարմանալի է, թե ինչպես կարող է Արցախի ղեկավարությունն ընդունել որոշումներ, որն անմիջական կապված է Ադրբեջանի ղեկավարության պահանջի հետ: Ով ուզում է լինի այն հայը, որի հանդեպ հակակրանք ունի Ադրբեջանի ղեկավարությունը, այդ հայի համար պետք է բոլորս պայքարենք, իսկ այսօր արի ու տես տեղի է ունեցել հակառակ գործողությունը:
Շարունակում եմ հետևել Արցախում տեղի ունեցող ներքաղաքական գործողություններին և հորդորում եմ Արցախի ղեկավարությանը, որպեսզի արժանի լինեն անկոտրում, հզոր ու պայքարող արցախցու տեսակին և կարևորագույն որոշումներ իրականացնելիս հաշվի առնեն հայկական շահը ու չտրվեն սադրանքներին»: