Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Չինական ակտիվություն, որն ավելի ձեռնտու է Մոսկվային». Սուրեն Սուրենյանց

«Չինական ակտիվություն, որն ավելի ձեռնտու է Մոսկվային». Սուրեն Սուրենյանց
261
Շաբաթ, 25 փետրվարի, 2023 թ., 23:42

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Չինական ակտիվություն, որն ավելի շատ ձեռնտու է Մոսկվային
Լրատվական քաոսի մեջ բավարար ուշադրություն չդարձվեց Պեկինի նախաձեռնությանը:
Չինաստանը ներկայացրել է ուկրաինական ճգնաժամի հաղթահարման իր տեսլականը, որն ավելի շատ նման է 12 սկզբունքների շարադրանքի:
Պեկինն ստեղծված իրավիճակն անվանում է «ուկրաինական ճգնաժամ»։
Արդեն ակնհայտ է, որ ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ն մերժելու են խաղաղության չինական «դեղատոմսը»:
Պեկինում դա, իհարկե, հաշվարկել են, բայց «ուկրաինական ճգնաժամի» տեսլականով փորձելու են լեգիտիմացնել իրենց մասնակցությունը գլոբալ հակադրությանը՝ բազմաբևեռ աշխարհի իրենց պատկերացումն իրականություն դարձնելու համար:
Կարճաժամկետ կտրվածքով առնվազն՝ դա ձեռնտու է Մոսկվային...»: