Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Լաչինի միջանցքի հնարավոր բացվելը մի քիչ այլ պատմություն է, ոմանց հրաժարականները` այլ». Վ. Գրիգորյան

«Լաչինի միջանցքի հնարավոր բացվելը մի քիչ այլ պատմություն է, ոմանց հրաժարականները` այլ». Վ. Գրիգորյան
384
Կիրակի, 26 փետրվարի, 2023 թ., 16:00

Սահմանադրագետ Վահե Գրիգորյանի գրառումը․ «Զուտ ձեզ իրազեկեմ, որովհետև կրկին բոլորիդ փորձում են մոլորեցնել ու սին հույսերով լի տեսիլքներով լցնել:
Հաագայի դատարանի կողմից միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ որոշմամբ բավարարվել է ՀՀ երեք պահանջներից ընդամենը մեկը, մնացած երկուսը մերժվել են ապացույցների անբավարարության հիմքով:
ՀՀ միջնորդության բավարարված մասով Ադրբեջանը պարտավոր է, ըստ իրավական ձևակերպումների, ոչ թե բացել Լաչինի միջանցքը, այլ որպես պետություն զերծ մնալ այն փակ պահելուն ուղղված գործունեություններ կատարելուց (դե, ասենք ՀԿ-ները կփակեն, ասենք «հանուն ժողովրդավարության ու էկո միջավայրի», այնպես, ինչպես ձևակերպվում է այժմ:)
Լաչինի միջանցքի հնարավոր բացվելը մի քիչ այլ պատմություն է, ոմանց հրաժարականներն՝ այլ: Իրականում կպատմեի, բայց դե այս կամ այն ճամբարի մոլեռանդ հետևորդներին չեմ պատրաստվում զոհել նյարդերս, ուղղակի իրոք ցավալի է այն, ինչ տեղի է ունենում։
Բայց, զուտ ի գիտություն ընդունեք, որ բիզնեսմենները փրկիչ չեն լինում, ուղղակի որոշները լավ PR մենեջերներ են ունենում, բայց ոչ այնքան հմուտ, որ բոլորին մոլորեցնեն:.
Ամուլսարի շահագործողի վարկատուն ու Ժակ Ատտալիի գործընկերը վկա:
Րաֆֆին երիցս ճիշտ էր:
Թերևս այսքանը»:

Աղբյուրը`   Վահե Գրիգորյան