Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Մարտի 1-ի զոհերից իշխանության ստացած շահն այնքան մեծ է, որ կարող էին հուշարձանը Հրապարակում էլ դնել». Սևակ Հակոբյան

«Մարտի 1-ի զոհերից իշխանության ստացած շահն այնքան մեծ է, որ կարող էին հուշարձանը Հրապարակում էլ դնել». Սևակ Հակոբյան
282
Երկուշաբթի, 27 փետրվարի, 2023 թ., 11:24

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ կարդացի, որ Գրիգոր Լուսավորիչ-Բեյրութ փողոցների խաչմերուկում Անդրանիկի և այլ հերոս ֆիդայինների անկյունը քանդել-հանել են, տեղը դնում են Մարտի 1-ի անկարգությունների արդյունքում 10 զոհվածներին նվիված հուշարձան:
Տեսա սոցցանցային ապշանք, զարմանք հերթական ապազգային արարքի համար. ժողովուրդ ջան, ի՞նչ կա զարմանալու, այս իշխանությունը և իր հովանավորները Մարտի 1-ը կազմակերպելով ու շահարկելով, մարդկանց հույզերի վրա խաղալով է, որ էսօր իշխանություն է Հայաստանում: Իրականում իրենց համար այնքան մեծ է ստացած արդյունքը, շահը այդ զոհերից, որ կարող էին Հրապարակում էլ դնեին, Լենինի արձանի տեղը: Չնայած դա էլ երևի պահում են 44-օրյա պատերազմի զոհերի կոթողի համար, դա նույնպես այն գինն էր, ինչի համար 15 տարի առաջվանից գծվել է այս ծրագիրը:
Հ.Գ. չեմ համեմատում Քլոյանի որդուն ու պատերազմի դաշտում զոհվածներին, բայց միևնույն է, բոլորը միամիտ կյանքները հանձնել են նույն նպատակի համար: Մի դեպքում՝ որ իշխանազավթում լինի, մյուս դեպքում՝ որ չասեն դավաճան»:

Աղբյուրը`   Սևակ Հակոբյան