Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Որ փոշիացող ընտրազանգվածն ասի՝ մեր պես սոված ու սառած է». Վահե Սարգսյան

«Որ փոշիացող ընտրազանգվածն ասի՝ մեր պես սոված ու սառած է». Վահե Սարգսյան
295
Երկուշաբթի, 27 փետրվարի, 2023 թ., 12:00

Yerkir.am-ի խմբագիր Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես պատկերացնում եմ՝ ինչ աստիճան է սեփական ընտրազանգվածը երես թեքել դրանից, որ զրահապատ մեքենաները, ճոխ հաճույքներն ու վայելքները, խրախճանքները, միլիոնավոր դոլարներ բյուջեից խժռող գերթանկարժեք ճամփորդությունները թողած՝ կատարում է արևմտյան ծրագրավորողների առաջարկ-հորդորն ու ընկել է փողոցները, 2021-ի նախընտրական խանձված (էս անգամ՝ ցրտին սառած) դեմքն ընդունելով՝ պեռաշկի ու կուկուռուզ է կրծոտում, որ իր փոշիացող ընտրազանգվածը վերստին շունչ քաշի, ասի՝ չէ, ոնց որ թե էլի մեր նիկոլն է, մեր պես սոված ու սառած է, մենք նրա ջանին մեռնենք, մեր պես մեկն է նա, բա չէ՝ նախկին թալանչիները....»:

Աղբյուրը`   Վահե Սարգսյան