Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Պետք չէ վստահել խաղաղությունից խոսող զինված թուրքին». Արտակ Զաքարյան

«Պետք չէ վստահել խաղաղությունից խոսող զինված թուրքին». Արտակ Զաքարյան
275
Երկուշաբթի, 27 փետրվարի, 2023 թ., 17:48

ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը գրում է. «Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ջարդերն Ադրբեջանի ենթակայության տակ՝ ազգությամբ հայերին տրված և ապագայում տրվելիք անվտանգության և իրավունքների «երաշխավորությունն են»: Երբ ՀՀ վարչապետ հանդիսացող ազգուրաց վասալն իր արևմուտքի տերերի հետ քննարկում է Ադրբեջանի կազմում արցախահայերի «իրավունքների» ու «անվտանգության» հարցերը, ապա կրկին առաջ է գալիս միակ գլխավոր հարցը. մի՞թե Հայ ժողովուրդն է աշխարհի այն միակ ու անկրկնելի ժողովուրդը, որն այդպես էլ ոչինչ չսովորեց իր արյունոտ պատմությունից ու չսպիացող վերքերից:
Արտաքին ու ներքին թուրքերի (նիկոլիզմ) շարունակվող համագործակցությունը բերելու է նոր պատերազմներ, նոր սումգայիթներ, նոր կիրովաբադներ ու մարաղաներ:
Չմոռանաք, որ «Бог не любит идиотов», և պետք չէ վստահել խաղաղությունից խոսող զինված թուրքին, գաղտնի բանակցություններ վարող նիկոլին ու անվտանգության երաշխիք խոստացող եվրոպացուն: Նրանք բոլորն էլ հանգեցրել ու հանգեցնելու են կոտորածների ու ողբերգական կորուստների:
Այսօր մենք ոգեկոչում ենք 1988 թվականին Սումգայիթ քաղաքում կազմակերպված հայկական ջարդերի զոհերի հիշատակը: 35 տարի առաջ տեղի ունեցած այս ցեղասպանական ակտն ակնհայտ դարձրեց Ադրբեջանի որդեգրած հայասպան քաղաքականությունը, որը Նիկոլի շնորհիվ ակտիվացվել ու շարունակվում է առ այսօր»:

Աղբյուրը`   Արտակ Զաքարյան