Ռուսական նավթի մատակարարումները Լեհաստան դադարեցվել են Բայդենի այցից հետո

Ռուսական նավթի մատակարարումները Լեհաստան դադարեցվել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Վարշավա կատարած այցից հետո, լրագրողներին հայտնել է լեհական «Օրլեն» էներգետիկ կոնցեռնի խորհրդի նախագահ Դանիել Օբայտեկը։
Բայդենն այցելել է Լեհաստան փետրվարի 20-22-ը։
«Կա երկու պայմանագիր՝ «Ռոսնեֆտ»-ի և «Տատնեֆտի» հետ: Այդ պայմանագրերից մեկն ավարտվեց հունվարի վերջին, այնպես որ հունվարի վերջին ես հայտարարեցի, որ լեհական համակարգում նավթի 90%-ը դիվերսիֆիկացված է: Երկրորդ պայմանագիրը՝ «Տատնեֆտ»-ի հետ, որը ստորագրվել է 2015 թվականին և կազմում է մեր համակարգի նավթի 10%-ը, ավարտվում է 2024 թվականին։ Սակայն նախագահ Բայդենի այցից հետո այդ նավթի մատակարարումը Լեհաստան դադարեցվեց»,- ասել է Օբայտեկը։
Միաժամանակ նա ասել է, որ Լեհաստանի էներգետիկ հատվածը չի տուժել ռուսական նավթի մատակարարումների բացակայությունից։ «Մենք դա ոչ մի կերպ չենք զգում, մենք լիովին ապահովված ենք նավթով այնպիսի ուղղություններից, ինչպիսիք են Հյուսիսային ծովը, Արևմտյան Աֆրիկան, Մեքսիկական ծոցը, Պարսից ծոցը», - ասել է Օռլենի ղեկավարը։
Հունվարին Օռլենը չերկարաձգեց նավթի մատակարարման պայմանագիրը ռուսական «Ռոսնեֆտ» ընկերության հետ, որից ամսական ստանում էր 300 հազար տոննա նավթ։
«Տրանսնեֆտի» նախագահի խոսնակ Իգոր Դեմինը երկուշաբթի օրը RIA-ին ասել էր, որ ընկերությունը պետք է ռուսական նավթը լեհական նավթավերամշակման գործարաններ մղեր փետրվարի վերջին, սակայն երթուղու պատվերները չեն տրվել և վճարվել, և նավթի մատակարարումները Լեհաստան դադարեցվել են։

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
363Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
234Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
177Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
59326.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
60524.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
62623.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
181223.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
70322.10.2026, 02:06