«Ո՞ւմ էր ձեռնտու մարտի 1 կազմակերպելը, եթե ոչ 2008-ին բախում հրահրած այն ժամանակվա որոշ ընդդիմադիրների». Արտակ Զաքարյան
![]() 208 Չորեքշաբթի, 01 մարտի, 2023 թ., 11:36 ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Մարտի 1-ի թեման Հայաստանում ամենաշահարկված թեման է: 44-օրյա պատերազմում 5000-ից ավելի զոհեր տված, 2022թ. սեպտեմբերյան պատերազմում 250 զոհ տված, Ազատ գյուղի այսպես կոչված կացարանում 15 զինծառայողների հրդեհի մատնած Նիկոլի կառավարությունն այսօր կրկին վայնասուն է բարձրացնելու 2008թ. մարտի 1-ի թեմայով: Իրադարձությունները ցույց են տվել, որ իշխանության եկած պոպուլիստների համար, ազգությամբ հայերի կյանքերի հաշվին սեփական ծրագրերն առաջ տանելը կարծես թե դարձել է գործելաոճ: Որտեղ իրենց է պետք, թմբկահարում են, որտեղ պետք չէ, մոռացության են տալիս: Նիկոլը հայտարարեց, որ մարտի 1-ի գործը բացահայտված է, իսկ սպանությունների մեղավորներն այդպես էլ առ այսօր չեն բացահայտվել: Երկրորդ նախագահի դեմ հարուցված շինծու գործով և դատարանի վճռով էլ հիմնավորվեց, որ 200 8թ. գործող իշխանությունը որևէ կապ չունի մարտի 1-ի կազմակերպման հետ և իր գործողություններում առաջնորդվել է բացառապես օրենքի շրջանակներում: Իսկ ո՞ւմ էր ձեռնտու մարտի 1 կազմակերպելը, եթե ոչ 2008 թ․-ին հարթակից անկարգություններ ու բախումներ հրահրած այն ժամանակվա որոշ ընդդիմադիրների: Մարտի 1-ի կազմակերպիչները փորձում էին ամեն ինչ անել, որպեսզի սասանեն Հայաստանի ներքաղաքական կայունությունը և թուլացնեն Ռոբերտ Քոչարյանից հետո նախագահ ընտրված Սերժ Սարգսյանի բանակցային դիրքերն Արցախի հարցում: Երկրորդ և երրորդ նախագահները կարողացան կանխել երկիրը ցնցումների տանող ներքաղաքական դիվերսիան և ամուր պահել Հայաստանի բանակցային դիրքերը: 2018թ.-ին նույնաբովանդակ ընդդիմությունը (այսօրվա իշխանությունը) ցանկանում էր կրկնել նույն մարտի 1-ը: Երբ Սերժ Սարգսյանը տեսախցիկների առկայությամբ ասում էր «մոռացե՞լ եք մարտի 1-ը», շատերն ընդունեցի դա որպես սպառնալիք: Այնինչ, 2018թ-ի ապրիլ-մայիսին «Իմ քայլը» շարժումը պատրաստ էր ժողովրդին տանել քաղաքացիական բախումների ու ցնցումների՝ եթե Նիկոլը չընտրվեր վարչապետ («կամ ես կլինեմ վարչապետ, կամ այս երկիրը վարչապետ չի ունենա» Ն.Փ.): Հանուն Արցախի, հանուն Հայաստանի և հանուն հայ ժողովրդի՝ նախորդ իշխանությունը հրաժարական տվեց, որովհետև այլընտրանքը՝ բռնի ուժով շարժումը կասեցնելու և իշխանությունը պահելու մեջ էր լինելու՝ ինչը կարող էր վնասեր Հայաստանի իմիջին, խաթարեր ներքաղաքական կայունությունը և թուլացներ բանկցային դիրքերը: Նախորդ իշխանությունը չգնաց այդ ճանապարհով: Այսօր, խայտառակ պարտությունից ու Արցախի մեծ մասի կորստից հետո շատերն են մեզ մեղադրում, թե ինչու՞ 2018թ. իշխանությունը հանձնեցինք և ինչու՞ ամեն գնով չպահեցինք այն: Գուցե հիմա, ստեղծված իրավիճակում արդարացված են այդ տեսակետները, սական միայն հետին թվով և մի պայմանով: Իսկ արդյո՞ք բոլոր այդ ասողները գիտակցել ու հասկացե՞լ են, թե ո՞րն էր մարտի 1-ի կազմակերպիչների բուն նպատակը: Աստված լույսի մեջ պահի 2008թ. մարտի 1-ի անմեղ զոհերի հոգիները»: Աղբյուրը` Արտակ Զաքարյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
