Աննա Վարդապետյանը հասավ ՏԻՄ-երին․ «Ժողովուրդ»
![]() 255 Ուրբաթ, 03 մարտի, 2023 թ., 09:18 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Գլխավոր դատախազը որոշել է խառնվել նաև համայնքների ղեկավարների գործերին: Ազգային ժողովը երեկ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ կառավարության կողմից ներկայացված ««Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Իսկ ի՞նչ է լինելու այս նախագծերի ընդունման արդյունքում: Այսպիսով, օրենսդրական այս փոփոխության արդյունքում Դատախազությունը լիազորված կլինի համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցել դատարան, այդ թվում՝ վիճարկել համայնքների ղեկավարների այն հրամաններն ու որոշումները, որոնց արդյունքում օտարվել են համայնքային սեփականություն հանդիսացող զբոսայգիները, պուրակները, մանկապարտեզներն ու այլ անշարժ գույքերը: Հիմնավորման մեջ նշվում է, թե այդպես հնարավորություն կլինի ապօրինի կերպով արված որոշումների արդյունքում օտարված հաստատությունները վերադարձնել համայնքին: Այսպիսով, ստացվում է, որ Երևանի քաղաքապետը և ապագա քաղաքապետը աշխատելու է համայնքի ղեկավար ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի մոտ: Մարզերում համայնքների ղեկավարներին կվերահսկեն մարզային դատախազները: Ասել է թե՝ տեղական ինքնակառավարում ասվածը հօդս է ցնդելու: Ինքնակառավարումը վերահսկվելու է դատախազության կողմից ամբողջությամբ: Հավելենք, որ ՀՀ բոլոր նախկին դատախազները փորձել են այս օրենքը անցկացնել, սակայն չի հաջողվել. միայն Վարդապետյանին հաջողվեց համայնքային շահը նույնացնել պետական շահի հետ և մխրճվել համայնքային կառավարման գործերի մեջ»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
