«Մոսկվա-Անկարա-Բաքու համագործակցային ձևաչափի վերացումը կարող է տեղի ունենալ մեր տարածաշրջանից ՌԴ-ի հեռանալու արդյունքում». Բ. Նավասարդյան
![]() 260 Կիրակի, 05 մարտի, 2023 թ., 00:18 Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի գրառումը․ «Արդյո՞ք այն մարդիկ, ովքեր պնդում են, թե Հայաստանը կանգնած է Ռուսաստանի և Թուրքիայի (իբր Արևմուտքի անփոխարինելի ներկայացուցչի մեր տարածաշրջանում) երրորդ տարբերակ չենթադրող ընտրության առջև, ծանոթ են Սերգեյ Լավրովի Ադրբեջան կատարած վերջին այցելության և Նյու-Դելիում G20-ում հայտարարությունների բովանդակության հետ։ Եվ եթե ծանոթ են, էլ ի՞նչ է պետք, որ համոզվեն Մոսկվայի անայլընտրանք ներգրավվածության մեջ Ադրբեջանի-Թուրքիայի ռազմավարության մեջ գոնե մեր տարածաշրջանում։ Էլ ի՞նչ ընտրության մասին է խոսքը։ Աշխարհաքաղաքան իրողություններն անշուշտ փոփոխական են, սակայն Մոսկվա-Անկարա-Բաքու համագործակցային ձևաչափի վերացումը տեսանելի ապագայում կարող է տեղի ունենալ միայն մեր տարածաշրջանից Ռուսաստանի հեռանալու արդյունքում, քանի որ լիովին ինքնուրույն ծրագրեր այստեղ վերջինս այլևս չի կարող իրականացնել, իսկ այլ գործընկերների ձեռքբերումը իրատեսական չէ։ Մոսկվա-Թեհրան տանդեմի գերիշխումը Հարավային Կովկասում և Մերծավոր Արևելքում պատրանք է, հաշվի առնելով դրա կազմավորման համար տարբեր աշխարհաքաղաքական խաղացողների հզոր դիմադրությունը և հսկայական այլ խոչընդոտները։ Ռուսաստանը լավագույն դեպքում կարող է ներգրավել Իրանին Թուրքիայի և Ադրբեջանի հետ իր համատեղ ծրագրերում, որպեսզի ամրապնդի սեփական դիրքերը պոտենցիալ ձևաչափերում, բայց նման զարգացման պարագայում էլ Երևանը ընտրություն կատարող սուբյեկտ չի դառնում, պարզապես ենթարկվելով ընդհանուր մի փոքր ավելի լավ, կամ ավելի վատ միտումներին։ Դժվար չէ մանրամասն ներկայացնել ադրբեջանա-ռուսական համագործակցության (որը անկասկած նախապես հավանության է արժանացել Իլհամ Ալիևի Ստամբուլ կատարած այցի ժամանակ) բովանդակային բաղադրիչները, բայց, իհարկե, ոչ ՖԲ հարթակում։ Այս գրառումը սոսկ նրա համար է, որ ընտրության մասին խոսակցություննրը, եթե դրանցում կա շահագրգռվածություն, ընթանան այն ուղղություններով, որոնք իրապես ենթադրում են ընտրելու հնարավորություն»: Աղբյուրը` Բորիս Նավասարդյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
