Հովիկ Աղազարյանի հետ վիճաբանած քաղաքացին ազատ է արձակվել. ՔԿ
![]() 247 Շաբաթ, 04 մարտի, 2023 թ., 17:18 Երեկ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի և առևտրականի միջև տեղի ունեցած քաշքշուկի գործով ձերբակալված անձն ազատ է արձակվել։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։ «Անձին այլևս արգելանքի տակ պահելու անհրաժեշտություն չի եղել, ազատ է արձակվել, քննությունը շարունակվում է, այս պահի դրությամբ որևէ անձի նկատմամբ մեղադրանք չի ներկայացված, քրեական հետապնդում չկա»,- պարզաբանեց Աբրահամյանը: Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն առավոտյան Տիգրանյան փողոցով անցնելիս նկատել է, որ երթևեկելի հատվածում մի առևտրական կարտոֆիլ է վաճառում, մոտեցել է նրան, ասել, որ հեռացնի ավտոմեքենան, սակայն վերջինս հրաժարվել է, և միմյանց հետ վեճի են բռնվել ինչի արդյունքում քաշքշուկ է եղել, դեպքի վայր է եկել ոստիկանությունը, նրանք գնացել են բաժանմունք և հանցագործության մասին հաղորդում ներկայացրել: Նշենք, որ Քննչական կոմիտեից էլ հաղորդել էին, որ դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ ՔՕ 297 հոդվածի 1-ին մասի՝ հատկանիշներով (Խուլիգանություն հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելը): ՔՊ-ական պատգամավորը տուժող էր ճանաչվել, իսկ առևտրականը՝ ձերբակալվել։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
