«Նախկիններին հրեշացնող իշխանությունը նրանցից անցել է, կոռուպցիան բոլոր ոլորտներում ծաղկում է». Լիլիթ Գալստյան
![]() 266 Շաբաթ, 04 մարտի, 2023 թ., 20:42 «Քաղաքական անկարողություն և տգիտություն է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը մոռանալը, Փաշինյանը եկավ իշխանության՝ Արցախի ինքնորոշման իրավունքը իբրև հանձնառություն ստանձնելով, բայց հիմա չի կատարում այն: Նա պետք է ասի՝ ժողովուրդ, ձեզ ստել եմ, ինքնորոշման իրավունքի խոստումն իշխանության գալու համար էր»,- 24TV-ի հաղորդման ժամանակ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ անդրադառնալով Գերմանիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ինքնորոշման իրավունքի մասին 30 տարի խոսել ենք, բայց ոչ մի բանի չենք հասել: Անդրադառնալով իշխանության այն պնդումներին, թե հիմա համակարգային կոռուպցիա չկա, պատգամավորը նշել է. «Նախկիններին հրեշացնող իշխանությունը, հրեշացման պատկերից անցել է, ասում են՝ համակարգային կոռուպցիա չկա, բայց մենք տեսնում ենք, ինչպես է այն ծաղկում՝ մեկ անձից գնումներ և այլն: Փոշեկուլ գնողները հիմա միլիոնանոց վարկեր են ստանում, դա կոռուպցիա չէ՞: Երկիրն իրենց համար դարձել է «ծիրանագույն բուրաստան», բյուջեն կարասի են վերածել՝ պարգևավճարներից մինչև շռայլություններ, զբոսանքներ, ողբերգություն է, որ սա ժողովուրդը չի տեսնում»,- ասել է Գալստյանը: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
