Բախումներ Իրան-Աֆղանստան սահմանին

Աֆղանստանի և Իրանի սահմանին զինված բախումներ են տեղի ունեցել:
Այս մասին հայտնում է Aamaj News գործակալությունը՝ վկայակոչելով Աֆղանստանի Նիմրոզ նահանգի աղբյուրները։
Ըստ նրանց՝ փոխհրաձգության ժամանակ կողմերը կիրառել են տարբեր տեսակի զենքեր։ Հակամարտության պատճառը դեռևս հայտնի չէ։ Զոհերի մասին տեղեկություն չի հաղորդվում։ Իրանական կողմը չի մեկնաբանել սահմանին տեղի ունեցած բախումները։
Ըստ աֆղանական Hasht-e Subh թերթի, շարունակվում են զինված բախումները իրանցի սահմանապահների և թալիբների միջև։ Կողմերը կիրառում են թեթև և ծանր զինատեսակներ։ Հրատարակության տվյալներով՝ իրանական կողմից արձակված հրթիռներն ընկել են նահանգի վարչական կենտրոնում՝ Զառանջ քաղաքում, թալիբների ոստիկանության շտաբի մոտ։
Թալիբների և իրանցի սահմանապահների միջև բախումներ են գրանցվել նաև ավելի վաղ, մասնավորապես, 2021 թվականի դեկտեմբերին և 2022 թվականի հուլիսին։
Այս տարվա փետրվարի վերջին թալիբները հակամարտության ընթացքում գերի էին վերցրել մեկ իրանցի սահմանապահի և շուտով վերադարձրել բանակցություններից հետո:

Հրդեհը մարելուց հետո հայտնաբերվել է տղամարդու մարմին
8019:54
Տղամարդը վերջին պահին բռնել է երկրորդ հարկից ընկնող երեխային (տեսանյութ)
21011:36
ԱՄՆ-ում երեկույթի ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով 2 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորվել (տեսանյութ)
31309:07
Եմենում կատաղի մարտեր են. հուսիները գրավել են ԱԺ նախագահի տունը և վերահսկում են ռազմավարական մայրուղին
535Երեկ, 18:07
Երկրաշարժեր՝ Թուրքիայում
343Երեկ, 17:30
Այնթափում «Mercedes Vito»-ի և մոպեդի բախման հետևանքով 14-ամյա մոպեդավարը մահացել է
199Երեկ, 12:24
Ավտովթար «Տառերի պուրակ»-ի մոտ. կա 5 վիրավոր
24503.10.2026, 19:36
Սևան-Դիլիջան թունելում բախվել են բեռնատարներ․երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է
31402.10.2026, 21:48