«Բավ է մեկնել Սպարապետին, ժամն է ազգովի դառնալ Սպարապետ». Րաֆֆի Հովհաննիսյան
![]() 266 Երկուշաբթի, 06 մարտի, 2023 թ., 16:12 «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի ուղերձը. «Մեր ոսկեսերունդ 15 զինվորի համբարձման քառասունքը հազիվ լրացած՝ ռազմական հանցագործ թշնամին՝ ոգևորված իրեն հլու-հնազանդ ծառայող երևանյան իշխանության արտաքին ոչնչությամբ ու ներքին անպատկառությամբ, վերադարձել է հայ մարդու դեմ պժգալի ահաբեկչության իր ավանդական զինամիջոցին։ Արցախցի երեք ոստիկանի և դրանով իսկ մեր պետականության դեմ Ադրբեջան-Թուրքիա զույգի հերթական դարանակալ գրոհը վերջապես ահազանգում է իշխանակարգի և իր սողացող-լողացող «քաղաքականության» կատարյալ անզորությունը՝ մեր պետական ու ազգային կենսական շահերը ներկայացնել թե՛ ոսոխի հանդեպ, թե՛աշխարհում՝ ընդհանրապես։ Տակավին գործող գերագույն մահաբերով և իր ակունքամոռ չքմեղացողներով ի՞նչ խաղաղություն, ի՞նչ ինքնիշխանություն կամ ամբողջականություն, ՄԱԿ կամ միջազգային դատարանի վճռի կիրարկում, ի՞նչ դիվանագիտություն, որ անունից բացի հպում անգամ չունի Հայաստանի և նրա որևէ իրավունքի հետ։ Սպարապետից հեռու մնացեք՝ բավ է նրան աջուձախ տեսաբանել, հարկ է փորձել զինվորագրվել նրա պատգամին, դառնալ քաղաքացի, ապաև ազգովի՝ Սպարապետ։ Նորեն խոսենք՝ իմաստավոր, խորաթափանց, գործնականորեն։ Էափոխենք ինքներս մեզ, մեր ներքին մտավիճակը, կամավիճակը, հոգեվիճակը, գոյավիճակը, իշխանավիճակը, մի խոսքով՝ փրկուղին։ Այլապես թշնամին է շարունակելու դա անել, ընդսմին՝ դաժանաբար, անդադրում, բռնադատչորեն, մինչև վերջ, մինչև Ստեփանակերտ, հետո արդեն՝ Երևան։ Սա է ժառանգությունը կամ դատաստանը մեր՝ Հայաստա՞ն, թե՞ Փաշինյան. ընտրությունը մերն է՝ բոլորինս։ Լինե՞լ, թե՞ չլինել»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
