Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Մի հորդոր՝ մեր «գլոբալիստներին». քթներդ մի խոթեք վրացական «խոհանոց»». քաղաքագետ

«Մի հորդոր՝ մեր «գլոբալիստներին». քթներդ մի խոթեք վրացական «խոհանոց»». քաղաքագետ
227
Հինգշաբթի, 09 մարտի, 2023 թ., 10:06

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. ««Օտարերկրյա գործակալների» մասին» օրենք, որի առաջին ընթերցմամբ ընդունումից հետո Վրաստանում սկսվել են զանգվածային հուզումներ, գոյություն ունի ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև ԱՄՆ-ում՝ FARA, ընդունված 1938-ին:
Ընդ որում, վրացական տարբերակը (որն ընդդիմադիրները համարում են ռուսական), շատ ավելի լիբերալ է, քան ամերիկյանը, էլ չասած՝ ռուսականի մասին:
Ի՞նչ եմ ուզում ասել:
Մի կողմից, շատ բնական է, որ ցանկացած քաղաքացիական հասարակություն պայքարում է սահմանափակումների դեմ, մյուս կողմից՝ Վրաստանում տեղի է ունենում մի գործընթաց, որի արտաքին բաղադրիչն ավելի քան ցայտուն է:
Վրաստանի կառավարությունը չեզոքություն է պահպանում ուկրաինական պատերազմում, մի կողմից՝ պաշտպանելով Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, մյուս կողմից՝ չմիանալով Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներին:
Հիմա, ինքնուրույն դատեք, թե ո՞ւմ է պետք, որպեսզի Թբիլիսիում «ռուսական» օրենքի դեմ ցույցեր տեղի ունենան ու առհասարակ՝ Վրաստանը դառնա գլոբալ հակադրության «երկրորդ ճակատ»:
Ու մի հորդոր՝ մեր «գլոբալիստներին». քթներդ մի խոթեք վրացական «խոհանոց», Վրաստանի ժողովուրդն առանց ձեզ էլ լուծումներ կգտնի»: