Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Կովկասի «միջանցքը» Վրաստանն է և գոյություն ունի այն «փակելու» խնդիր». Հակոբ Բադալյան

«Կովկասի «միջանցքը» Վրաստանն է և գոյություն ունի այն «փակելու» խնդիր». Հակոբ Բադալյան
250
Ուրբաթ, 10 մարտի, 2023 թ., 01:06

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է. «Վրաստանի կառավարող մեծամասնությունը հետ է կանչել «Օտարերկրյա գործակալների» մասին օօրինագիծը, որը դարձել էր հանրության մի մասի բողոքի պատճառˋ հանգեցնելով ոստիկանության հետ բախումների:
Պաշտոնական Թբիլիսին գնում է քայլի, որի նպատակը, թերևս, ցնցումներից խուսափելն է: Իհարկե, հարց է առաջանում, թե արդյո՞ք օրինագծի նախաձեռնության պարագայում հաշվարկված չէր հնարավոր հանրային բողոքի ալիքն ու դրանից բխող հետևանքը: Այդ առնչությամբ դատողություն անել չեմ ուզում, քանի որ մանրամասն չեմ տիրապետում ներվրացական պատկերին:
Բոլոր դեպքերում, Վրաստանի մեծամասնոության որոշումը համարում եմ կարևոր այն առումով, որ Վրաստանի կայունությունը կարևոր է նաեւ Հայաստանի համար: Երկու օր առաջ առանձին հոդվածով անդրադարձել էի թեմային:
Վրաստանի կայունությունը Հայաստանի համար ունի ոչ միայն զուտ հաղորդակցային-ենթակառուցվածքային նշանակություն, այլ անմիջական անվտանգային: Միևնույն ժամանակ, կարծում եմ, որ այդ առնչությամբ ռիսկերն ու մարտահրավերները Թբիլիսիի համար ոչ միայն չեն ավարտվում, այլ թերևս նոր են սկսում: Եվ այստեղ ես ամենևին չեմ տեսնում լոկ Արեւմուտք-Ռուսաստան դիմակայություն: Տողատակում ավելի շատ տեսնում եմ Չինաստանի աշխուժացման գործոնի ազդեցությունը:
Այդ տեսանկյունից, Կովկասի «միջանցքը» Վրաստանն է և անկասկած, գոյություն ունի այն «փակելու» խնդիր, քանի որ Հայաստանինը «բարեհաջող» փակ է հայ-ադրրբեջանական հակամարտության պատճառով»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան