Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Ի՞նչ է թաքցնում ՊՆ-ն». Ոսկան Սարգսյան

«Ի՞նչ է թաքցնում ՊՆ-ն». Ոսկան Սարգսյան
260
Հինգշաբթի, 09 մարտի, 2023 թ., 12:48

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ի՞նչ է թաքցնում ՊՆ-ն
Մարտի 8-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Անդրանիկ Կարոյի Օհանյանի մարմինը: Հայաստանի Պաշտպանության նախարարության հաղորդմամբ, դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:
ՊՆ-ն չի հայտնում, թե մահացած զինծառայողը ժամկետայի՞ն, թե՞ պայմանագրային զինծառայող է, նրա դիակը մարտական դիրքո՞ւմ, թե՞ այլ տեղ է հայտնաբերվել։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի օրոք բանակում ողբերգական դեպքերը շարունակվում են, իսկ Պապիկյանը զբաղված է «Փարավոնում» շքեղ հարսանիք անելով, իր համար հարյուր հազարավոր դոլարների բնակարան ձեռք բերելով, ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ական թեկնածուի համար աշխատանք տանելով»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան