«Իսրայելի և Իրանի միջև լայնածավալ պատերազմը քիչ հավանական է». իրանագետ
![]() 254 Ուրբաթ, 10 մարտի, 2023 թ., 14:18 Իրանագետ Վարդան Ոսկանյանը թելեգրամյան իր ալիքում գրել է. «Քանի որ զանազան հրապարակումներ են տարածվում Իսրայելի և Իրանի միջև լայնածավալ պատերազմի մասին, պետք է նշել, որ այս պահին դա քիչ հավանական է։ Փոքր ծավալների փոխադարձ հարվածներ և գործողություններ, միշտ էլ եղել են և լինելու են, սակայն այժմ կա մի քանի կարևորագույն գործոն, որոնք գրեթե բացառում են լայնամասշտաբ հակամարտությունը։ Դրանցից առաջինն այն է, որ Իրանը նույնիսկ անզեն աչքով նկատելի շրջագույն հաջողություններ է գրանցել ռազմատեխնիկական առաջընթացի առումով։ Իրանական արբանյակ ուժերը ակտիվորեն գործում են հենց Իսրայելի «քթի տակ» ոչ միայն Լիբանանում, այլ նաև Սիրիայում և այլուր։ Իսրայելում ներքաղաքական և անվտանգային իրավիճակը որոշակիորեն անկայուն է։ Իսրայելի հիմնական դաշնակից ու հովանավոր ԱՄՆ-ը լրջորեն զբաղված է ուկրաինական խնդրով և Թել-Ավիվին ամերիկյան լիրաժեք աջակցության ռեսուրսը համեմատաբար սահմանափակված է այս հանգամանքով։ Այլ գործոններ ևս կարելի նշել, սակայն թերևս բավարարվենք այսքանով։ Այնպես որ, Իրան-Իսրայել դիմակայությունը շարունակվում է «չափաքանակի» կամ դրանից դուրս ոչ ահռելի շեղումների շրջանակում, ինչը սակայն չի նշանակում, թե ինչպես և բոլոր հակամարտությունների դեպքում է, անկառավարելի «կայծից» չի կարող խոշոր «հրդեհ» բռնկվել»: Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
