Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Զարմանալու ոչինչ չկա». Տիգրան Վարդանյան

«Զարմանալու ոչինչ չկա». Տիգրան Վարդանյան
412
Ուրբաթ, 10 մարտի, 2023 թ., 14:42

ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանը հրաժարվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղալի պաշտոնի իր քվոտայից:
Իրականում զարմանալու ոչինչ չկա: Զուտ առաջարկում եմ Հայաստանի այսօրվա կառավարիչների քայլերի քրոնիկան վերհիշենք ու էլ ավելի հստակ եզրակացություն անենք:
Երբ սրանք բերվեցին իշխանության, առաջին քայլերից մեկը ՀԱՊԿ-ին հարված հասցնելն էր: Ի՞նչ արեցին: Առանց տեղյակ պահելու, առանց քննարկելու ետ կանչեցին այն ժամանակվա ՀԱՊԿ քարտուղար Յուրի Խաչատուրովին ու քրեական գործ հարուցեցին:
Երբ ՀԱՊԿ-ն առաջարկեց զորավարժություն անել 44 օրյա պատերազմից առաջ՝ կապիտուլյանտն ու կապիտուլյանտկեքը հրաժարվեցին: Երբ ՀԱՊԿ-ն առաջարկեց ռազմատեխնիկական օժանդակություն տրամադրել Հայաստանին, էլի հրաժարվեցին: Երբ ՀԱՊԿ-ն առաջարկեց զորավարժություններ անել, սրանք էլի հրաժարվեցին:
Բայց սրան զուգահեռ, էս ծակ տոպրակներն, առավոտից երեկո մեղադրում են ՀԱՊԿ-ին անգործության մեջ: Էլ ի՞նչ պետք է անեն էլի ՀԱՊԿ-ից: Չնայած, որ ուզեն ինչ-որ հրթիռ կգցեն Կառավարության շենքի վրա. համ մենք կպրծնենք, համ իրենք:
Թե բա ՀԱՊԿ-ը «քխ»-ա: Էրդողանի ու Ալիևի ճուտը՝ Նիկոլը, ամեն ինչ անում է, որպեսզի էլ ավելի արագ ընթանա Հայաստանի վիլայեթացման պրոցեսը: Չնայած նրան, որ ամեն ինչ անում են, որպեսզի Հայաստանը դարձնեն աշխարհաքաղաքական բախման կիզակենտրոն, որի վերջնարդյունքը լինելու է թուրքերին երկիրը ծախելը, ես վստահ եմ, որ այն ամենն ինչ իրենք ցանկանում են անել՝ չեն հաջողելու:
Իսկ մեր երկրի փրկությունը նախ իշխանափոխության, հետո նոր պատերազմի մեջ է»:

Աղբյուրը`   Տիգրան Վարդանյան