Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Ի՞նչ խնդիր է լուծում Հայաստանը». Տիգրան Աբրահամյան

«Ի՞նչ խնդիր է լուծում Հայաստանը». Տիգրան Աբրահամյան
237
Ուրբաթ, 10 մարտի, 2023 թ., 14:48

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱԳՆ փոխանցմամբ, ՀՀ-ն համապատասխան առաջարկ է ներկայացրել ՀԱՊԿ-ին՝ հրաժարվելու ՀԱՊԿ քարտուղարի տեղակալի քվոտայից:
Նշեմ, որ ՀԱՊԿ քարտուղարի 3 տեղակալների պաշտոնը ռոտացիոն է:
Ի՞նչ է անում Հայաստանը:
Առաջին, նախ սրանով ՀՀ-ն արտահայտում է ՀԱՊԿ քաղաքական գծի վերաբերյալ իր վերաբերմունքը:
Երկրորդ, ցույց է տալիս, որ իջեցնում է կազմակերպության հետ հարաբերությունների քաղաքական մակարդակը:
Երրորդ, տպավորություն ունեմ, որ այս քայլով ՀՀ-ն ՀԱՊԿ-ից տարանջատվելու գործընթաց է սկսում կամ նոր լիցք հաղորդում ավելի վաղ մեկնարկած կուրսին:
Գանք առանցքայինին:
Ի՞նչ խնդիր է լուծում ՀՀ-ն՝ ցույց տալիս նեղացվածությո՞ւնը, ատամ է՞ կրճտացնում, թե՞ այլընտրանքային համակարգի ընտրություն կա:
Միգուցե տարածաշրջանում նոր պայթյունի բարձր հավականությունն է՞ շտապեցնում, իսկ ի՞նչ հաշվարկով»: