Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Սողացող արևմտականացում». Վահան Բաբայան

«Սողացող արևմտականացում». Վահան Բաբայան
255
Ուրբաթ, 10 մարտի, 2023 թ., 15:42

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի արտաքին վեկտորը կտրուկ չի փոխվում, հաշվի են առնվում դրանից բխող տարբեր վտանգավոր հետևանքներ:
ՀԱՊԿ-ից հրաժարումը մեկ օրվա գործ չէ և Հայաստանի կառավարիչները այն իրականացնում են փուլերով և առանց շտապողականության, դա կարելի է անվանել «սողացող արևմտականացում»:
Մինչ ՌԴ զբաղված է պատերազմով, ԽՍՀՄ նախկին տարբեր երկրներ օգտվելով առիթից հեռանալու են ռուսական ազդեցությունից և մոտենալու արևմտյան քաղաքակրթությանը: Դա ակնհայտ երևում է Հայաստանի պարագայում և այդ սողացող իրավիճակը շարունակվելու է մինչև վերջին՝ կուլմինացիոն պահը, որը ի դեպ կարող է և լինել արդեն շատ արագ»:

Աղբյուրը`   Վահան Բաբայան