«Ադրբեջանի ՊՆ-ն սպառնալիք պարունակող հայտարարություններ է անում». Տ. Հայրապետյան
![]() 443 Շաբաթ, 11 մարտի, 2023 թ., 16:18 ԱԺ նախկին պատգամավոր, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը թելեգրամյան իր էջում գրում է. «Այսօր Ադրբեջանի ՊՆ նախարար Հասանովը ծառայողական խորհրդակցություն է անցկացրել։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, «Հասանովը նշել է, որ հակառակորդի գործողությունների, այդ թվում՝ հայկական անօրինական զինված կազմավորումների շարունակական դիտարկումը պետք է շարունակվի այսուհետ ևս: Ընդգծվել է, որ բանակը պետք է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկի տարածաշրջանում արհեստականորեն լարվածություն ստեղծելու փորձ կատարող Հայաստանի կողմից հնարավոր սպառնալիքների դեմ և, անհրաժեշտության դեպքում, համարժեք պատասխան միջոցներ ձեռնարկի»։ Մարտի 5-ից ի վեր Ադրբեջանի ՊՆ-ն սպառնալիք պարունակող և էսկալացիայի մտադրություններ արտահայտող հայտարարություններ է անում։ Այս ամենը պետք է փաստերով ներկայացվի միջազգային գործընկերներին։ Եթե նրանք իսկապես հետաքրքրված են խաղաղության հաստատմամբ, թող զսպեն Ադրբեջանին ու կանխեն հերթական հնարավոր ագրեսիան։ Հակառակ դեպքում նրանց բոլոր ջանքերն իմաստազուրկ են և անօգուտ»: Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
