Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Կալանավորվելուց առաջ «Մեդլայն կլինիկ»-ի տնօրենը պարգևատրվել էր

Կալանավորվելուց առաջ «Մեդլայն կլինիկ»-ի տնօրենը պարգևատրվել էր
262
Կիրակի, 12 մարտի, 2023 թ., 10:12

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պարգև և պատիժ՝ նույն բանի համար
Հանրապետությունից փախած Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությունը, 2021 թվականի ապրիլի 14-թիվ ՆՀ-63-Ա հրամանագրով, «Մեդլայն կլինիկ» բժշկական կենտրոնի տնօրեն Բաբկեն Շահումյանին պարգևատրել է պետական պարգևով՝ Մխիթար Հերացու մեդալով՝ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի կանխարգելման, վերահսկման և բուժման աշխատանքների կազմակերպման և իրականացման գործում ներդրած ավանդի համար։
2023 թվականի մարտի 10-ին «Մեդլայն կլինիկ» բժշկական կենտրոնի տնօրեն Բաբկեն Շահումյանը ձերբակալվել, իսկ հաջորդ օրը, դատարանի որոշմամբ կալանավորվել է՝ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի կանխարգելման, վերահսկման և բուժման աշխատանքների կազմակերպման և իրականացման գործում չարաշահումների և ֆինանսական յուրացումների ենթադրյալ հանցավոր խմբում ներգրավվածության և ապօրինությունների համար»:

Աղբյուրը`   Էդգար Ղազարյան