Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Հանդիպման վայրն ու օրակարգը ինտրիգային են». Սուրեն Սուրենյանց

«Հանդիպման վայրն ու օրակարգը ինտրիգային են». Սուրեն Սուրենյանց
282
Երկուշաբթի, 13 մարտի, 2023 թ., 12:54

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմն առաջարկել է Արցախի իշխանությունների ներկայացուցիչներին ինտեգրացիայի ու ենթակառուցվածքների հարցով երկրորդ հանդիպումն անցկացնել Բաքվում:
Թե՛ հանդիպման վայրը, և թե՛ օրակարգն ինտրիգային են: Բաքվի նպատակը պարզ է՝ ոչ թե հանդիպումն է, այլ դրան չմասնակցելու Ստեփանակերտի հնարավոր որոշումը միջազգային հանրության աչքերում ապակառուցողական ներկայացնելը»: