Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Առաջարկում եմ «Ստի դեդեկտորը» փորձարկել վաղը՝ վարչապետ կոչեցյալի վրա». Ավետիք Իշխանյան

«Առաջարկում եմ «Ստի դեդեկտորը» փորձարկել վաղը՝ վարչապետ կոչեցյալի վրա». Ավետիք Իշխանյան
273
Երեքշաբթի, 14 մարտի, 2023 թ., 00:12

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի գրառումը․ «ՍՏԻ ԴԵԴԵԿՏՈՐԸ
Վաղը վարչապետ կոչեցյալի ասուլիսն է լինելու։ Հավանաբար, այդ արարածն իր տերերից հերթական ցուցումն է ստացել և, ինչպես միշտ, պարտավորված է այն կատարել, հակառակ դեպքում՝ ինչե՜ր կբացահայտվեն։ Սպասենք «խաղաղության» անվան տակ, հերթական դավաճանական քայլերի մասին բարբաջանքներին․ Արցախից ևս մեկ անգամ հրաժարվելու,ՀԱՊԿ-ից դուրս գալու, ռուս խաղաղապահների, ռուսական ռազմաբազայի, թշնամուն նոր տարածքների զիջումների մասին։ Եվ այս ամենը համեմված՝ ահաբեկումներով, նաև տարատեսակ ու բազմաթիվ ստերով և կեղծիքներով։
Հ․Գ․ Առաջարկում եմ արդարադատության նախարարության կողմից ձեռք բերված «Ստի դեդեկտորը» փորձարկել վաղը՝ վարչապետ կոչեցյալի վրա։ Համոզված եմ, սարքը չի դիմանա և կպայթի»։

Աղբյուրը`   Ավետիք Իշխանյան