«Հայկական կողմը պետք է ասի՝ համաձայն եմ բանակցել, եթե միջազգային ներկայացուցիչներ կընդգրկվեն». ՔՊ-ական
![]() 242 Երկուշաբթի, 13 մարտի, 2023 թ., 22:00 «Բաքվի հերթական մանիպուլյացիան է, թե Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչները գան Բաքվում բանակցենք, նման հանդիպումները պետք է լինեն երրորդ երկրի տարածքում, միջազգային հանրության ներկայացուցիչների ներգրավմամբ, որպեսզի Ադրբեջանը չկարողանա ակնհայտ փաստերը մանիպուլացնել և այլ լույսի ներքո ներկայացնել, նրանք այդ հարցում վարպետ են»,-այս մասին 24TV-ի եթերում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմի առաջարկին՝ Բաքվում «Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչների» հետ շարունակելու շփումները վերաինտեգրման, ինչպես նաև՝ Ղարաբաղում ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման հարցը քննարկելու շուրջ: Պատգամավորը համոզված է, որ Բաքուն նպատակ չունի Արցախի հետ բանակցել, հատկապես, երբ ասում է՝ կամ պետք է ինտեգրվեք Ադրբեջանին, կամ Արցախից թողնեք ու դուրս գաք: «Հայկական կողմը պետք է ասի՝ համաձայն եմ բանակցել, եթե միջագային ներկայացուցիչներ կլինեն պրոցեսում ընդգրկված»,- նշեց պատգամավորը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
