Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Հայաստանի ղեկավարությունը փորձ է անում հակադրվել ՌԴ-Իրան դաշինքին». Վահե Գրիգորյան

«Հայաստանի ղեկավարությունը փորձ է անում հակադրվել ՌԴ-Իրան դաշինքին». Վահե Գրիգորյան
355
Երեքշաբթի, 14 մարտի, 2023 թ., 15:00

Սահմանադրագետ Վահե Գրիգորյանի գրառումը․ «Տարածաշրջանում կոնֆիգուրացիաներ են փոխվում. կա՛ ՌԴ-Իրան դաշինք և կա՛ Թուրքիա-ադրբեջան դաշինք.
Վրաստանում հենց հիմա տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս, որ Վրաստանը փորձում է միանալ ՌԴ-Իրան դաշինքին, քանի որ արևմուտքի ազդեցության տակ լինելով միմիայն տարածքային ու տնտեսական կորուստներ է կրել, արդյունքում էլ հայտնվել է Թուրքիայից տնտեսական կախման մեջ:
Մինչդեռ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները վկայում են նրա մասին, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը փորձ է անում ՌԴ-Իրան դաշինքին հակադրվել՝ հարաբերությունները կարգավորելով Թուրքիայի ու Ադրբեջանի հետ՝ դե, իհարկե արևմուտքի «բարձր հովանու ներքո».
Հուսով եմ՝ Հայաստանում չկան «անկախականության», «ինքնիշխանության» ու այլ բարձրակոչ քողերի տակ թաքնվող տխմարներ, ում թվում է, թե Հայաստանը կարող է դուրս գալ Իրանի և ՌԴ-ի ու հավանաբար նաև Վրաստանի զինված ուժերին:
Հ.Գ. Վրացիները կարծես թե պատմությունից դասեր են քաղում ու հիմա են շտկում իրենց այն սխալը, որ կատարել են 1920-21թթ և կրկնել 2007-2009թ, մինչդեռ Հայությունը պատմությունից դասեր կրկին չի խաղում»:

Աղբյուրը`   Վահե Գրիգորյան