«10 փաստ՝ ձեզ ապացուցելու համար, որ Նիկոլ Փաշինյանը փչացրել է Սերժ Սարգսյանի թողած բանակցային ժառանգությունը». Աշոտյան
![]() 269 Երեքշաբթի, 14 մարտի, 2023 թ., 23:54 Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, անդրադառնալով Փաշինյանի՝ այսօրվա ասուլիսին հնչեցրած մեղադրանքներին բանակցային ժառանգության վերաբերյալ, հայտարարեց. «10 փաստ եմ ցուցակագրել՝ ձեզ ապացուցելու համար, որ Նիկոլ Փաշինյանը փչացրել է Սերժ Սարգսյանի թողած բանակցային ժառանգությունը, ու 10 փաստ եմ բերում, որ նա սկսել է իր սեփական կետից ու դրա համար ենք հասել այս խորը և համապարփակ ողբերգությանը։ 1․ 2018թ․ մայիսի 9-ին դու գնացիր Ստեփանակերտ ու հայտարարեցիր, որ պետք է Արցախը վերադառնա բանակցային սեղան ու չես բանակցելու որևէ այլ ձևաչափի մեջ։ 2․2020թ․ հունվարին Կապանում դու արձանագրել ես Սերժի թողած ժառանգությունը՝ քո կատարմամբ ու ասել ես, որ դրանից հրաժարվում ես, բայց պատրաստ ես ցանկացած պահի դրան վերադառնալ, եթե ժողովուրդը դրան համաձայնություն տա։ 3․ 2020թ․ փետրվարին գնում ես Մյունխեն, Ալիևի հետ կայֆավատ եք լինում բոլորիս վրա, խայտառակ ես անում մեզ, հետո գնում ես լակում ես փաբերից մեկում, գրում ես ֆեյսբուքյան ստատուս, անունը դնում ես մյունխենյան սկզբունքներ, մի հատ էլ գրում ես, որ սա է Հայաստանի նոր բանակցային բովանդակությունը։ 4․ Սերժ Սարգսյանը 2021թ․ նախընտրականին հրապարակեց 2019թ․ աշնանը վերաբերող ձայնագրություն, որտեղ դու ասում ես, որ դու քեզ դնում ես գժի տեղ, որպեսզի ցրես համանախագահների առաջարկները։ 5․ Կապանի աուլիսից հետո համանախագահները քո պատճառով պզցնում են Հայաստանին, անում են հայտարություն, որտեղ կոչ են անում կողմերին, տվյալ դեպքում՝ քեզ, չհրապարակել կոնֆիդենցիալ տեղեկություններ՝ բանակցությունների մասին։ 6․ 2018թ․ դեկտեմբերի 19-ին Երևանում տալիս ես հարցազրույց, որում ասում ես՝ քեզ ադրբեջանցիներն ասում են, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները չեն եղել։ 7․ 2019թ․ Երկրապահի համագումարին ասում ես՝ թող համանախագահները գան, ինձ բացատրեն՝ այս մադրիդյան սկզբունքները ինչ են, ու ես կորոշեմ՝ համաձայն եմ դրանց, թե ոչ։ Մադրիդյան սկզբունքները լրամշակած տարբերակով Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունն էր, որն ինքը ստացել էր Քոչարյանից։ Ստացել են, լրամշակել են, ավելի են լավացրել, բերել հասցրել են 2018թ․ հանգրվանին։ 8․ 2018թ․ Միլանում ԵԱՀԿ նախարարական գագաթնաժողովին ընդունվում է հնգակողմ հայտարարություն՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների, որտեղ կարգավորման 3 նախկին հայտնի սկզբունքները փոխարինվում են արդար կարգավորման սկզբունքով։ 9․ 2019թ․ օգոստոսին Ստեփանակերտում հայտարարում ես, որ Արցախը Հայաստան է, և վերջ։ 10․ 2018թ․ սեպտեմբերին Դուշանբեում դու ես գնացել վերելակում ու փոզմիշ ես արել այդ ամբողջ բավականին բովանդակությունը»։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
322Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
327Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
332Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
220Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
282Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
259Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
244Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
294Երեկ, 09:52
