Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Ամփոփելով ասուլիսը». Անժելա Էլիբեգովա

«Ամփոփելով ասուլիսը». Անժելա Էլիբեգովա
255
Չորեքշաբթի, 15 մարտի, 2023 թ., 10:06

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ամփոփելով ասուլիսը.
❌Ներկա բանակցվող խաղաղության պայմանագիրը չի երաշխավորելու խաղաղություն և չի բխում Հայաստանի անվտանգության տրամաբանությունից
❌Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավոր չէ այլևս և թշնամու հարձակման դեպքում չի խառնվելու
❌Չկա գործարկվող միջազգային մեխանիզմ, որը կպարտադրի թշնամուն կոնստրուկտիվ բանակցել և չգնալ նոր էսկալացիայի
❌Բանակի մարտունակության վերականգնման աշխատանքը բավարար չի իրականացվում նույնիսկ նոր պատերազմի վտանգի առկայության պարագայում
❌Արցախը իր ինքնորոշման իրավունքի վերաբերյալ բանակցելու հարթակ և հնարավորություն չունի, իսկ Հայաստանի իշխանությունը ներկայացնել Արցախի ինքնորոշման իրավունքի շուրջ շահերը չի պատրաստվում
❌Այս բոլոր դրույթները տրամագծորեն հակասում են իշխանության նախընտրական խոստումներին, հետևաբար իշխանությունը չի ստացել մանդատ նման որոշումներ կայացնելու և նման քաղաքականություն վարելու համար
Որևէ բանական մարդ չի կարող ողջունել ու աջակցել այս քաղաքական գծին, եթե բնակվում է Հայաստանում և ունի ինքնապաշտպանական բնազդ»։

Աղբյուրը`   Անժելա Էլիբեգովա