Հեղափոխությունից հետո Պապիկյանը երկու տուն է գնել

Հեղափոխությունից հետո Պապիկյանը երկու տուն է գնել: Այս մասին գրում է «Yerevan Today»-ը:
Կայքը գրում է. «Անպայման հայտարարագիր կներկայացնեմ, որպեսզի բոլորի համար պարզ լինի, թե ինչպես եմ ձեռք բերել բնակարանը»,- լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով իր թանկարժեք բնակարանի վերաբերյալ մամուլի հրապարակումներին: Նա վստահեցնում է, որ որևէ զարմանալի բան չկա ոչ գործարքում, ոչ էլ իր բնակարան ձեռք բերելու մեջ:
Նշենք, որ Hetq.am կայքը հետաքննական հոդված էր հրապարակել, որ Սուրեն Պապիկյանը Երևանի կենտրոնում 165 քմ տարածքով թանկարժեք բնակարան է ձեռք բերել, որի շուկայական գինն այժմ 412.000 ԱՄՆ դոլար է, իսկ 6 ամիս առաջ՝ գործարքի ժամանակ, այն ձեռք է բերել 168 000 ԱՄՆ դոլարով:
Սուրեն Պապիկյանը, սակայն, առաջին բնակարանը չէ, որ ձեռք է բերել հեղափոխությունից հետո և արդեն պաշտոնավարման շրջանում։ Մինչ Պապիկյանի՝ նոր հայտարարագիր ներկայացնելը, հիշենք, թե նա ինչ է պաշտոնապես հայտարարագրել մինչ այս:
Այսպես, Սուրեն Պապիկյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը ստանձնելու դրությամբ ունեցել է 1 300 000 դրամ և 1400 ԱՄՆ դոլար: Նա հայտարարագրել է նաև NISSAN TEANA մակնիշի ավտոմքենա, անշարժ գույք չի հայտարարագրել:
2019 թվականի հայտարարագրում արդեն տեսնում ենք, որ Սուրեն Պապիկյանին պատկանում է միանգամից երեք հողամաս Լոռիում, որոնք սակայն նշված է, որ ձեռք է բերել 2003 թվականին: Բացի այդ, Սուրեն Պապիկյանը 2019 թվականին Երևանի Արաբկիր թաղամասում (ըստ մամուլի հրապարակումների՝ Երազ թաղամասում) ձեռք է բերում 26,762,300 դրամ արժողությամբ բնակարան: Այդ տարում Պապիկյանը նաև երկու բանկից վարկեր է վերցնում՝ համապատասխանաբար 18,733,610 և 1,850,000 դրամ:
2020 թվականին Սուրեն Պապիկյանը ևս երկու վարկ է վերցնում ընդհանուր մոտ 20 միլիոն դրամ արժողությամբ:
2021-ին ըստ պաշտոնական հայտարարագրի՝ բանկերին ունեցած Պապիկյանի ընդհանուր վարկային պարտավորությունները կազմում են 23 միլիոն դրամ, այսինքն գրեթե կեսը մեկ տարվա ընթացքում Պապիկյանը վճարում է:
Դե իսկ, 2022-ին Սուրեն Պապիկյանը ձեռք է բերում արդեն երկրորդ բնակարանը նորակառույց շենքում, գործարքի գինը կազմել է 69 միլիոն դրամ:
Մոտ հինգ տարվա մեջ Սուրեն Պապիկյանը ձեռք է բերում երկրորդ բնակարանը նորակառույց շենքերում:
Կրկին պաշտոնական հայտարարագրով՝ Պապիկյանի 2021-ի եկամուտները կազմել են 23 միլիոն դրամ»:
Առավել մանրամասնˋ սկզբնաղբյուրում:

Wildberries-ը աջակցություն կցուցաբերի ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհվածների ընտանիքներին
3720:17
«Պահանջում ենք անհապաղ իրականացնել ծառայողական քննություն»․ «Արցախի մայրիկների աջակցման կենտրոն» ՀԿ
5919:18
«Հայաստանը բերված է «Կիսաբաց լուսամուտների» ռեժիմի»․ Հակոբ Բադալյան
6418:12
«Տարիներ առաջ հռչակել էիր ՀԴՄ դիկտատուրա, ի՞նչ եղավ այն»․ Ոսկան Սարգսյան
8617:12
«Պետք էր դիմել Մակրոնին»․ Հակոբ Բադալյան
9016:06
«Որոշ հյուրեր մեզ հայտնել են սննդային թունավորման ախտանիշների մասին»․ Ֆրանսիայի դեսպանատուն
9715:36
«Հանձնարարականը sms-ով են ստացել, թե՞․․․»․ Վարդուհի Սարգսյան
9015:12
Եզդիաբնակ Հակո գյուղում 10-15 ընտանիք է մնացել (տեսանյութ)
8615:00