«Բնությունն ու կենսաբազմազանությունը սահմաններ չեն ճանաչում. կենդանիները մի երկրից մյուսն անցնելիս չեն դիմում վիզայի համար». Նիկոլ Փաշինյան

Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում անցկացվող «Քաղաքական հրամայական. բնության պահպանությունը՝ հանուն խաղաղության, անվտանգության և կայուն զարգացման» թեմայով կլոր սեղան-քննարկմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով: «COP ձևաչափի ամենակարևոր շեշտադրումն այն, է, որ բնության ու կենսաբազմազանության հարցերում հնարավոր չէ հաջողություն գրանցել առանձին վերցրած երկրում: Եթե չեմ սխալվում, ԻԻՀ նախագահն իր այսօրվա ելույթում ասաց, որ բնությունն ու կենսաբազմազանությունը սահմաններ չեն ճանաչում: Կենդանիները մի երկրից մյուս երկիր անցնելու համար չեն դիմում վիզայի կամ այլ փաստաթղթերի համար և, հետևաբար, առանձին վերցրած երկրում շրջակա միջավայրի պահպանության, պաշտպանության, կենսաբազմազանության առումով հաջողություն գրանցել հնարավոր չէ: Հակամարտությունները ոչ միայն վնասներ են բերում, այլև շատ դեպքերում բացառում են երկրների համագործակցությունը կենսաբազմազանության տրամաբանության մեջ ու սրանով վնասներն է՛լ ավելի են ընդգծվում: Իհարկե, խաղաղությունը, կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, թե՛ անդրսահմանային իմաստներով»,- ասել է Փաշինյանը:

Վիկտոր Օրբանի եղբորը կալանավորել են
13800:01
«Չեմ հասկանում՝ ում վրա է նախկին ԱԽՔ-ը մունաթ գալիս». Անժելա Էլիբեգովա
85Երեկ, 23:36
«Արմեն Գրիգորյանը ճշգրտությամբ վերարտադրում է մեր թեզերը». Կարպիս Փաշոյան
92Երեկ, 23:06
Տաշքենդում տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից մտացածին «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին ուզբեկերեն գրքի շնորհանդեսը
98Երեկ, 21:48
Մոսկվան և Կիևը՝ Աբու Դաբիում կայացած բանակցությունների մասին
171Երեկ, 20:19
Գոռ Մինասյանի կալանքի ժամկետը երկարացվել է․ հաշվի չի առնվել չորս անչափահաս երեխաների, հղի կնոջ հանգամանքը
115Երեկ, 19:30
«Թուրքերն են հոսանքի լարեր քաշում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում»․ Դավիթ Աղաջանյան (տեսանյութ)
115Երեկ, 18:48
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել COP31-ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը
102Երեկ, 18:36