«Ոչ ոք օրենքից վեր չէ»․ Շոլց
![]() 294 Շաբաթ, 18 մարտի, 2023 թ., 17:42 Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ողջունել է Միջազգային քրեական դատարանի՝ (ՄՔԴ) ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կալանավորելու մասին որոշումն ու շեշտել՝ այն ցույց է տալիս, որ ոչ ոք օրենքից վեր չէ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Շոլցի՝ Տոկիոյում մամուլի ասուլիսի ժամանակ հնչած խոսքերը մեջբերել է Reuters-ը: «Միջազգային քրեական դատարանը ռազմական հանցագործությունները հետաքննելու համապատասխան կառույցն է: Փաստն այն է, որ ոչ ոք չի կարող օրենքից վեր լինել, և դա պարզ է դառնում հենց հիմա»,- նշել է նա: Հիշեցնենք, որ նախօրեին Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաեւ Երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի կալանավորման միջազգային օրդերներ էր տվել։ Միջազգային քրեական դատարանը պարզաբանում է, որ Պուտինն ու Լվով-Բելովան կասկածվում են ուկրաինացի երեխաների ապօրինի արտաքսման մեջ։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
