«Ողբերգական իրավիճակն Արցախում ոչ թե ինքնորոշման իրավունքից խոսելու, այլ՝ չխոսելու արդյունք է». Շարմազանով
![]() 202 Երկուշաբթի, 20 մարտի, 2023 թ., 17:48 ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը թելեգրամյան իր էջում գրում է. «Ողբերգական իրավիճակն Արցախում ոչ թե ինքնորոշման իրավունքից խոսելու, այլ՝ չխոսելու արդյունք է։ Նիկոլի ինքնորոշման իրավունքից չխոսելու և նրա վերընտրության արդյունքում է Ալիևն ավելի լկտիացել։ Սև լճի 30 տոկոսի համար կռիվ չանելու արդյունքում է Ադրբեջանն արդեն Հայաստանի կեսը պահանջում ու նոր պատերազմով սպառնում։ Ինքնորոշման իրավունքից խոսելու արդյունքում էր, որ 2016-ի հոկտեմբերի 7-ին Ալիևն ասում, որ իրեն ճնշում են ճանաչել Արցախի անկախությունը։ Իսկ ի՞նչ արեց Նիկոլը։ Ինքնորոշման իրավունքի փոխարեն գնաց ասեց՝ Արցախը Հայաստան է և վերջ։ Աղդամում էլ նուռ փարթի էիք անում։ Դա է ձեր հասկացած անվտանգությունն ու արտաքին քաղաքականությունը։ Ինքնորոշման իրավունքից հրաժարվող էիք, բա 2021-ի նախընտրական ծրագրում ինչո՞ւ էիք գրել: Թրքահպատակ նիկոլիստներ։ Հ.Գ. Ի գիտություն տգետների։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը 5 անգամ ամրագրված է ԱՄՆ, Ֆրանսիայի և ՌԴ նախագահների հատուկ հայտարարություններով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ու վավերացված է ԵՄ բոլոր երկրների կողմից»: Աղբյուրը` Էդուարդ Շարմազանով |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
