«Ալիևի ռազմատենչ հռետորաբանությունը միտված է դիմելու լայնածավալ ուժի կիրառման ՀՀ-ում և ԼՂ-ում». Արմեն Պապիկյան
![]() 221 Ուրբաթ, 24 մարտի, 2023 թ., 20:30 Մարտի 23-ին ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության նախաձեռնությամբ ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստի օրակարգ է բերվել «Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ իրավիճակի սրմանն ուղղված Ադրբեջանի շարունակական ագրեսիվ քաղաքականությունը և ստանձնած պարտավորությունների խախտումները» ընթացիկ հարցը: Տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։ ՀՀ մշտական ներկայացուցիչը ընդգծել է, որ 2020թ. ռազմական գործողությունների դադարեցումից ի վեր Ադրբեջանը շարունակում է տարբեր ձևաչափերով ընդունված եռակողմ և քառակողմ հայտարարությունների կոպտագույն ոտնահարումները և գործնականում չի մնացել այդ հայտարարությունների մի դրույթ, որն այս պահի դրությամբ Ադրբեջանը խախտած չլինի՝ հայ գերիներին, պատանդներին, մինչ օրս ապօրինի անազատության մեջ պահելուց մինչև Լաչինի միջանցքի և տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը խոչընդոտելը: Արմեն Պապիկյանն անդրադարձել է Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 22-ի որոշմանը, որով Ադրբեջանին պարտադրվել է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների երկու ուղղություններով անխափան տեղաշարժը: Մշտական ներկայացուցիչը շեշտել է, որ դատարանի որոշումներն իրավաբանորեն պարտադիր են, սակայն արդեն 100 օրից ավելի է, ինչ Ադրբեջանը շարունակում է Լաչինի միջանցքի շրջափակումը, որն ուղեկցվում է Արցախում հումանիտար աղետ ստեղծելուն ուղղված գործողություններով և ի ցույց է դնում բարձր մակարդակով էթնիկ զտումներ իրականացնելու ուղղությամբ Ադրբեջանի անթաքույց քաղաքականությունը: Արմեն Պապիկյանը շեշտել է, որ Ադրբեջանը շարունակաբար խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձը՝ միևնույն ժամանակ վերաբնակեցնում է Լեռնային Ղարաբաղի իր վերահսկողության տակ անցած տարածքները՝ ժողովրդագրական պատկերը փոխելու նպատակով: ՀՀ առաքելության ղեկավարն ընդգծել է, որ Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հռետորաբանությունը միտված է ամբողջությամբ խաթարելու Հարավային Կովկասում կայունություն հաստատելու ջանքերը և դիմելու լայնածավալ ուժի կիրառման ինչպես Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Բարձր գնահատելով մի շարք երկրների հստակ հայտարարությունները Լաչինի միջանցքի անհապաղ վերաբացման վերաբերյալ՝ դեսպանն ընդգծել է ցեղասպանությունների կանխարգելման միջազգային մեխանիզմների գործարկման, ինչպես նաև Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելության գործուղման հրամայականը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
