«Ադրբեջանը 1920-ին իր անկախությունը կորցրեց Արցախի պատճառով». Արգիշտի Կիվիրյան
![]() 252 Երկուշաբթի, 27 մարտի, 2023 թ., 00:06 Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի գրառումը․ «Շատ քչերը գիտեն, որ գլոբալ առումով Ադրբեջանը 1920 թվականին իր անկախությունը կորցրեց, կարելի է ասել, Արցախի պատճառով։ Երբ 11-րդ կարմիր բանակը Միխաիլ Կարլովիչ Լևանդովսկու հրամանատարությամբ մտավ Ադրբեջան, այդ ժամանակ իրենց կարելի է ասել ողջ բանակը, մինչև 20 հազար զինվոր, գտնվում էին Արցախում, որպեսզի ճնշեն այնտեղ 1920 թվականի գարնանմ սկսված հայկական ապստամբությունը։ Ապստամբությունը փաստացի իրենք կարողացան ճնշել, սակայն Բաքուն մնացել էր կատարյալ անպաշտպան վիճակում, ինչը թույլ տվեց բոլշևիկներին ընդամենը մեկ օրվա ընթացքում մտնել և գրավել Բաքուն։ Ընդ որում, ադրբեջանական բանակի, այսպես կոչված, թուրքական թևը, որը մնացել էր դեռ Կովկասյան իսլամական բանակից, մեծամասամբ Արցախի լեռներում էր, իսկ ադրբեջանական բանակում ծառայության անցած նախկին ցարական գեներալներ Ալի Շիխլինսկին ու Սամեդբեկ Մեխմանդարովն ուղղակի անցան բոլշևիկների կողմը և ապագայում էլ բավականին լավ իրենց զգում էին Կարմիր բանակի կազմում։ Ներքին ձայնս հուշում է, որ այս փորձարկված մոդելը կարող է նորից կրկնվել Բաքվի գլխին»: Աղբյուրը` Արգիշտի Կիվիրյան |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
9303:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
151Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
187Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
151Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
318Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
283Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
327Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
251Երեկ, 19:30
