«Արցախի իշխանությունները պետք է սկսեն զբաղվել իրական քաղաքականությամբ»․ Հ. Հակոբյան
![]() 202 Երկուշաբթի, 27 մարտի, 2023 թ., 17:24 Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը գրում է. «Այն օրվանից սկսած, երբ Հայաստանի իշխանությունները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պաշտոնապես սկսեցին դիտարկել զուտ ռուս-ադրբեջանական հարաբերությունների տիրույթում, այդ օրվանից պարզ դարձավ, որ Հայաստանի իշխանությունները 2020թվականի նոյեմբերի 9-ին ոչ թե Արցախի 75 տոկոսն են հանձնել, այլ ամբողջը։ Փաստացի Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունները հրաժարվեցին իրենց գլխավոր պարտականություններից մեկից՝ քանի դեռ Արցախը ճանաչված չէ, ՀՀ-ն է պարտավոր կարգավիճակի հարցն առաջ տանել միջազգային հարթակներում և կրել կարգավիճակի բեռը՝ համենայն դեպս այդպես եղել է մինչև 2018 թվականը: Սակայն սա նշանակում է արդյոք, որ Արցախի իշխանությունները որևէ անելիք չունեն և պետք է «հանգիստ նստեն տեղները»: Արցախի քաղաքական ղեկավարությունն ունի՞, զգո՞ւմ է այդ հարցում իր պատասխանատվությունը: Ինքնորոշման իրավունք իրացնող սուբյեկտը պետք է առնվազն քաղաքական ձգտում դրսևորի իր կարգավիճակի հարցում պատասխանատվության թե չափի, թե բովանդակության ձևավորման համար: Ընդ որում, այդ ձգտումն է, որ կարող է տալ հնարավորություն կարգավիճակի հարցի չփակվելուն: Արցախի իշխանությունները կարգավիճակի և ընդհանրապես արցախյան հարցում քաղաքական սուբյեկտության ամբողջ պաշարը պետք է վերցնեն իրենց ձեռքը և սկսեն զբաղվել իրական քաղաքականությամբ, այլ ոչ թե ստանձնեն «քաղաքական դեկորացիայի» դեր»: Աղբյուրը` Հակոբ Հակոբյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22

