«ՔՊ-ականների սադրանքը նպատակ ունի հանրության ուշադրությունը շեղել ադրբեջանցիների առաջխաղացման փաստից». Սաղաթելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր առավոտյան ՀՀ Ազգային ժողովում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փակ նիստում Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի սադրիչ և անհավասարակշիռ պահվածքի հետևանքով կոնֆլիկտ է ծագել ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի և Վլադիմիր Վարդանյանի միջև։
Միջադեպից րոպեներ անց Ազգային ժողով են ներխուժել ՀՀ ոստիկանության աշխատակիցները, ովքեր անհամաչափ բռնի ուժի կիրառմամբ բերման են ենթարկել պատգամավոր Մհեր Սահակյանին։ Այս պահին պատգամավոր Մհեր Սահակյանը գտնվում է Երևան քաղաքի ոստիկանական բաժիններից մեկում և հարցաքննվում է։
Միաժամանակ ցանկանում եմ ընդգծել, որ Մհեր Սահակյանը իր ողջ գործունեության ընթացքում դրսևորել է արժանապատիվ հայի կեցվածք, որը կոտրել հնարավոր չէ։
Դեպքի առնչությամբ հարկ ենք համարում արձանագրել, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների կազմակերպած հերթական սադրանքը նպատակ ունի հանրության ուշադրությունը շեղել ՀՀ տարածքում ադրբեջանական ուժերի առաջխաղացման փաստից։
Հետագա զարգացումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»:

«Այստեղ խոսքը նախապես իմացյալ կեղծիքի, միամիտներին մոլորեցնելու մասին է»․ Սուրեն Սահակյան
7702:06
«2026թ․ ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին». Նարեկ Կարապետյան
7900:36
«Երբ Առուշանյանը հասկանա, թե ինչ թակարդում է հայտնվել, արդեն ուշ է լինելու»․ Նաիրի Հոխիկյան
8000:24
«Մի նորմալ թեկնածուն ինչ էր, որ չկարողացաք գտնել, ու մնացիք Առուշի հույսին»․ Արգիշտի Կիվիրյան
90Երեկ, 23:48
Ոսկեպար գյուղում անհանգիստ են
95Երեկ, 23:24
«Երկուսն էլ իրենց քաղաքական կուսությունը կորցրել են․ կոնյուկտուրային ամուսնություն է»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
78Երեկ, 23:06
Վրաստանում ձերբակալել են նախկին պետնախարար Գեորգի Բարամիձեին
143Երեկ, 22:48
Փաշինյանական շինարարական անարխիան Երևանում շարունակվում է»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
74Երեկ, 22:42