Ի՞նչ քարտեզների հիման վրա է Ադրբեջանը պահանջում իրականացնել դելիմիտացիայի գործընթացը․ «Հրապարակ»
![]() 190 Շաբաթ, 01 ապրիլի, 2023 թ., 10:42 «Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Կառավարության նախորդ նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե, ըստ Ադրբեջանի նախագահի, «Հայաստանը պետք է ընդունի Ադրբեջանի պայմանները և համաձայնի Ադրբեջանի պայմաններով դելիմիտացիա իրականացնել, հակառակ դեպքում ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինելու»։ Վարչապետի այս և այլ հայտարարությունների վերաբերյալ գրավոր հարցում էինք ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։ Մասնավորապես, հարցրել էինք․ «Ի՞նչ պայմաններ է առաջ քաշել ադրբեջանական կողմը սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների նիստերի ընթացքում։ Ե՞րբ է նման պայմաններ ներկայացրել։ Պրահայում տեղի ունեցած հայտնի հանդիպումից հետո հանձնաժողովը քանի՞ անգամ է նիստ անցկացրել։ Ի՞նչ քարտեզների հիման վրա է Ադրբեջանը պահանջում իրականացնել դելիմիտացիայի գործընթացը, և վարչապետն ի՞նչ միջազգային մեխանիզմների մասին է խոսում։ Նաև՝ սահմանազատման-սահմանագծման աշխատանքների դադարեցումը կամ կասեցումը կարո՞ղ է նշանակել, որ ռազմական գործողությունների արդյունքում ձևավորված սահմանների վրա ենք կանգնելու, և Ադրբեջանը համարում է, որ իրականում ինքը դրանով արդեն իրականացրե՞լ է սահմանազատումը»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
