Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Իջիր ամպերից, երիտասա՛րդ». Լիզա Ճաղարյան

«Իջիր ամպերից, երիտասա՛րդ». Լիզա Ճաղարյան
275
Երեքշաբթի, 04 ապրիլի, 2023 թ., 17:18

Լրագրող Լիզա Ճաղարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գիտեի, որ «կարիերիստ» բառը շատ հոդաբաշխ «կորիերիստ» արտաբերող Ալեն Սիմոնյանը Առաջին նախագահի արտահայտած մտքերն ընկալելու համար պետք է առնվազն մի քանի անգամ կարդա։
Բայց սա, կարծես, այդ դեպքը չէ։
«Ամեն բան սպասում էի, բայց որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կպահանջի իմ հրաժարականը, իրոք անսպասելի էր»,- ամենայն հավանականությամբ՝ թուքը շաղ տալով գրել է Ալեն Սիմոնյանը:
Ալեն, վաղուց է աչք ծակում, որ անսպասելի «հաջողություններից» այնքան ես մեծամտացել, որ իրականության զգացումն իսպառ ես կորցրել, բայց այսպիսի պարզ շարադրանքը՝ ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, ժողովրդի առջև իր վարկը վերջնականապես չկորցնելու համար պարտավոր է նախաձեռնել Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը», չհասկանալն արդեն դիագնոզ է։
Տեր-Պետրոսյանն առաջարկել է Նիկոլի կուսակցության ԱԺ ներկայացուցիչներին, որ սեփական դեմքը (եթե ունեն) պահպանելու համար ազատվեն քեզ նման «հայրենասերից»։ Ընդամենը։
Ու մեկ էլ՝ իջիր ամպերից, երիտասարդ։
Նախագահը քեզ չի համեմատել Ռուզվելտի, Տրումենի ու Քլինթոնի հետ, հակառակը՝ այդ պատմական դեմքերին՝ ինչպես որ դու ես բնորոշել, հակադրել է քեզ նման տգետներին ու գռեհիկներին։
Բայց մի բան ճիշտ ես գրել, Ալեն։ Մեջբերեմ. «Պատմաբան նախագահը պետք է լավ իմանա, թե որոնք են աններելի սխալները և ինչ գին են վճարում պատմության մեջ աններելի սխալներ գործած երկրի ղեկավարները»:
Իրոք, պատմաբան նախագահը դա շատ լավ գիտի, իսկ ա՛յ դու, քո մեծարգոն և ՔՊևական թերհասների մի մեծ խումբ չգիտեք, հակառակ դեպքում՝ այսչափ չէիք լկտիանա ու հաբռգի»:

Աղբյուրը`   Լիզա Ճաղարյան