ՀՀ նախագահն այցելել է Երևանի կոնյակի գործարան․ ստորագրել է իր անվանական տակառի վրա
![]() 230 Չորեքշաբթի, 05 ապրիլի, 2023 թ., 10:54 Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 4-ին այցելել է Երևանի կոնյակի գործարան: Գործարանի տնօրենների խորհրդի նախագահ Արա Գրիգորյանը նախագահին է ներկայացրել վերջին տարիներին գործարանի արդյունաբերական հզորացմանն ու արտադրական ծավալների ընդլայնմանն ուղղված բարեփոխումներն ու նախաձեռնությունները, մասնավորապես՝ Արա Գրիգորյանը նշել է ժամանակակից զարգացած տեխնոլոգիաների և կոնյակագործության լավագույն ավանդույթների համադրությամբ բարձորակ արդյունք ստանալու կարևորությունը: Այցի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը շրջել է գործարանում և Երևանի կոնյակի գործարանի «ARARAT» թանգարանում, որտեղ ծանոթացել է «ARARAT» հայկական կոնյակի պատմությանը: Թանգարանի նախագահական սրահում Հանրապետության նախագահը մասնակցել է իր անվանական տակառի հիմնադրման արարողությանը և իր ստորագրությունը դրել տակառի վրա: Նախագահ Վահագն Խաչատուրյանն եղել է նաև Երևանի կոնյակի գործարանի գանձարանում, որտեղ պահվում է «ARARAT» կոնյակների բացառիկ հավաքածուն՝ նախորդ դարասկզբի առաջին նմուշներից մինչ մեր օրեր, ապա գրառում կատարել թանգարանի պատվավոր հյուրերի գրանցամատյանում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
