Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Աշխատավարձի կրկնապատկում կամ ամսական մինչև 135 հազար դրամ պարգևավճար». Սիսակ Գաբրիելյան

«Աշխատավարձի կրկնապատկում կամ ամսական մինչև 135 հազար դրամ պարգևավճար». Սիսակ Գաբրիելյան
263
Չորեքշաբթի, 05 ապրիլի, 2023 թ., 11:12

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը տեղեկացնում է. «Աշխատավարձի կրկնապատկում կամ ամսական մինչև 135 հազար դրամ պարգևավճար.
Երաժշտական դպրոցի դաշնամուրի և երաժշտության տեսության սիրելի՛ ուսուցիչներ, ազատ և հունահռոմեական ոճի, ձյուդոյի և սամբոյի սիրելի’ մարզիչներ,
հաշված օրեր են մնացել կամավոր ատեստավորման հայտերի ընդունման համար: Լինքը դնում եմ քոմենթում:
ԿԳՄՍ նախարարությունն ամեն ինչ անում է ձեր սոցիալական վիճակի բարելավման և արդարացի վարձատրության հանար: Օգտվեք այս բացառիկ հնարավորությունից, վերահաստատեք ձեր մասնագիտական կարողություններն ու հմտությունները և աշխատավարձից բացի ամեն ամիս կառավարությունից ստացեք մինչև 138 հազար դրամ հավելավճար կամ ինչպես ընդունված է ասել մեր երկրում՝ պարգևավճար 3 տարի ժամկետով:
Հայտերի ընդունումը կավարտվի ս.թ ապրիլի 9-ին, ատեստավորումը տեղի կունենա մայիսին, սակայն դրական արդյունք գրանցածները կվճարվեն նաև ապրիլ ամսվա համար:
Ատեստավորմանը կարող են մասնակցել պետական (ՊՈԱԿ) և համայնքային (ՀՈԱԿ) աշխատողները, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ չաշխատող, բայց տվյալ աշխատանքի պահանջներին բավարարող մասնագետները, որոնք պարգևավճարները կստանան աշխատանքի անցնելու պահից:
Գործընթացը բոլորովին նոր է, մշակել ենք շաբաթների ընթացքում, որ օր առաջ կարողանանք բարձր վարձատրել Ձեզ:
Այո, հնարավոր է լինեն թերություններ, խնդրում եմ ըմբռնումով մոտենալ, փորձի վրա կշտկենք խնդիրները, սակայն ամենակարևորն այս մասով իմացեք.
!!! ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՈՒՆԵՆԱԼ ՈՐԵՎԷ ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔ ՁԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎՐԱ:
հ.գ. Ոլորտի մնացած մյուս բոլոր ուսուցիչների և մարզիչների համար կամավոր ատեստավորումը կշարունակվի հաջորդաբար և մինչև հաջորդ տարվա ավարտը բոլորը կունենան հնարավորություն կրկնապատկելու իրենց աշխատավարձը»:

Աղբյուրը`   Սիսակ Գաբրիելյան