Թրամփին մեղադրանք է առաջադրվել 34 հոդվածներով. նրան կարող է սպառնալ առավելագույնը մինչև 136 տարվա ազատազրկում
![]() 190 Չորեքշաբթի, 05 ապրիլի, 2023 թ., 11:54 Պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ նախկին նախագահը կանգնել է դատարանի առաջ՝ քրեական գործի շրջանակներում․ Դոնալդ Թրամփին մեղադրանք են առաջադրել 34 հոդվածներով: Սպիտակ տան նախկին ղեկավարը բոլոր հոդվածներով իրեն անմեղ է համարում: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությանը: Դատախազներն առաջին անգամ պաշտոնապես հրապարակել են 76-ամյա Դոնալդ Թրամփի դեմ առաջադրված մեղադրանքը: Նախկին նախագահին մեղադրում են բիզնես հաշվետվությունները կեղծելու մեջ: Ըստ դատախազների՝ Թրամփը դավադրություն է կազմել 2016 թ.-ի նախագահական ընտրություններից առաջ՝ փորձելով թույլ չտալ տեղեկատվության արտահոսք, որը կարող էր վնաս հասցնել իր ընտրարշավին: Ըստ մեղադրանքի՝ Թրամփը գումար է վճարել երկու կանանց, որպեսզի նրանք չբարձրաձայնեն իր հետ ունեցած սեռական կապի մասին: Այդ կանանցից մեկը պոռնոաստղ Սթորմի Դենիելսն է, իսկ մյուսը՝ «Playboy»-ի նախկին մոդել Քերեն ՄաքԴուգալը: Reuters-ը շեշտում է, որ Նյու Յորքում բիզնես հաշվետվությունները կեղծելը զանցանք է, որը պատժվում է ընդամենը 1 տարվա ազատազրկմամբ, սակայն եթե դա արվում է այլ հանցագործությունը թաքցնելու, օրինակ, այս դեպքում՝ ընտրական օրենսդրությունը խախտելու նպատակով, ապա դա համարվում է հանցանք և ենթադրում է մինչև 4 տարվա ազատազրկում: Թրամփին մեղադրանք է առաջադրվել նաև 2020 թ.-ին ընտրություններում կրած պարտությունից հետո Ջորջիայում արդյունքները չեղյալ հայտարարելու փորձի, ինչպես նաև պաշտոնաթողությունից հետո գաղտնի փաստաթղթերի հետ ոչ պատշաճ կերպով վարվելու համար: Fox News պարբերականն իր հերթին նշում է, որ Թրամփին առաջադրված մեղադրանքներով մեղավոր ճանաչվելու դեպքում ազատազրկման առավելագույն ժամկետը կարող է կազմել 136 տարի: Թրամփը 2024 թ.-ի նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության առաջատար թեկնածուն է: Նա այս մեղադրանքները համարում է քաղաքական հետապնդում: «Նրանք չեն կարող մեզ հաղթել ընտրատեղամասերում, հետևաբար, փորձում են մեզ հաղթել օրենքի միջոցով», - նշել է Թրամփը: Դատական նիստից մեկ ժամ անց Թրամփը դուրս է եկել դատարանի դահլիճից և վերադարձել Ֆլորիդա, որտեղ «Մար ա Լագո» կալվածքի մոտ հավաքված են եղել նրա բազմաթիվ աջակիցներ: Թրամփը ելույթ է ունեցել նրանց առաջ՝ իր դեմ հարուցված քրեական գործն անվանելով միջամտություն ընտրություններին: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
