Միջազգային վարժանք ՀՀ-ում. պայմանական երկրաշարժից հետո ՀՀ են ժամանում փրկարարներ Ֆրանսիայից, Հունաստանից, Կիպրոսից
![]() 160 Հինգշաբթի, 06 ապրիլի, 2023 թ., 12:00 Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 6-ի նիստում որոշեց բյուջեից 105 մլն դրամ հատկացնել ԱԻՆ-ին՝ վարժանք անցկացնելու համար: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ ԱԻՆ-ը Կիպրոսի, Ֆրանսիայի, Հունաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի համապատասխան կառույցների հետ համատեղ ստացել է Եվրոպական հանձնաժողովի Եվրոպայի Բնակչության պաշտպանության և մարդասիրական օգնության գործողությունների գլխավոր տնօրինության դրամաշնորհ՝ համատեղ դաշտային վարժանք իրականացնելու համար: Դաշտային վարժանքին մասնակցելու են Չեռնոգորիայի, Ֆրանսիայի, Կիպրոսի, Հունաստանի, Հյուսիսային Մակեդոնիայի որոնողափրկարարական թիմեր: Համաձայն վարժանքի սցենարի, Հայաստանում տեղի է ունեցել պայմանական երկրաշարժ և Հայաստանը ներքին ռեսուրսների սակավության պատճառով դիմում է շահագրգիռ միջազգային կազմակերպություններին: ԵՄ տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների փրկարարական թիմեր ժամանում են Հայաստան՝ աջակցելու և փրկելու աղետի գոտում հայտնված բնակչությանը: ԵՄ դրամաշնորհի շրջանակներում ՀՀ ԱԻՆ-ին 2022թ. հատկացվել է 297,616.6 Եվրո, փաստացի ծախսը կազմել է 44,429.9 Եվրոյին համարժեք 18,134.4 ՀՀ դրամ: Մնացորդը կազմել է 253,186.6 Եվրո: Հաշվի առնելով Եվրոյի փոխարժեքի նվազման հանգամանքը որոշ ծախսերի իրականացման խնդիր է առաջանում (մասնավորապես 3 բիոզուգարանների փոխարեն նախատեսվում է ձեռք բերել 2-ը), ուստի Եվրոյի փոխարժեքը վերցված է 414,88՝ Կենտրոնական բանկի 02.03.2023թ. փոխարժեքով: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
