Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Իշխող ուժից միայն մեկ բան պետք է սովորել». Վահրամ Մարտիրոսյան

«Իշխող ուժից միայն մեկ բան պետք է սովորել». Վահրամ Մարտիրոսյան
199
Հինգշաբթի, 06 ապրիլի, 2023 թ., 16:24

Zangi-ի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իշխող ուժից միայն մեկ բան պետք է սովորել՝ Ինչպես չպետք է լինեն իշխանությունները։ Լրիվ անտիուտոպիա գրքի պատրաստի թեմա է։
Ավելի կարևոր է քաղաքական անհատների և թիմի բարոյական կողմնորոշիչները, քան նրանց կողմից դեկլարացվող գաղափարախոսությունը։ Ալենն էլ ժամանակին Ակնան հայրենիք էր հայտարարում, իսկ հիմա Նախիջևանին Նախչևան է ասում։
ՔՊ-ական թքող-կտրող դեգեներատներին հո հատուկ չեն հավաքագրել՝ այդ տեսակից վխտում է նաև ընդիմադիր հայտարարված շարքերում և ընդհանուր քաղաքական դաշտում։ Անզեն աչքով էլ այդ տեսակին կարելի է նկատել։ Առաջինը ուշադրություն դարձրեք, թե ինչքան շատ են իրենց խոսքի նկատմամբ պատասխանատվության իսպառ բացակայությամբ էակները։ Եթե մարդը կենցաղում արդեն ունի բացասական բարոյական կողմնորոշում, ապա իշխանությունը այն միայն մուլտիպլիկացնելու է։ Էդ տեսակի ձեռքը հանկարծ իշխանության ընկավ արագ վերածվելու են լրիվ նույն թքող-կտրող «պետականամետների»։
Թոմաս Մորի «Ուտոպիա»-ում զոռբաներին ստրկության էին մատնում։ Անտիուտոպիայում դեռ պետք է մտածել ինչ անել դրանց հետ»։