Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«ՀԱՊԿ առաքելության մասին հնարավոր կլինի խոսել, երբ բավարարվեն ՀՀ դիրքորոշումներն ու ցանկությունները». Խանդանյան

«ՀԱՊԿ առաքելության մասին հնարավոր կլինի խոսել, երբ բավարարվեն ՀՀ դիրքորոշումներն ու ցանկությունները». Խանդանյան
121
Հինգշաբթի, 06 ապրիլի, 2023 թ., 15:30

«Հայաստանը երբեք չի մերժել ՀԱՊԿ դիտորդական առաքելությունը, ուղղակի այն փաստաթուղթը, որի հիման վրա պետք է նաև նման առաքելություն լիներ, շարունակում է գտնվել լրամշակման փուլում: Եվ մեզ համար կարևոր է, որ կատարվեն այն արձանագրումները, որոնք, կարծում ենք, որ պետք է օբյեկտիվորեն ներկայացնեն, թե իրականում ինչ է տեղի ունեցել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

«Բնականաբար, առանց այդ պնդման ընդունման, առանց իրավիճակը մանրամասն գնահատելու, դժվար կլինի պատկերացնել, թե ինչպիսի առաքելություն ու ինչ տարածքում պետք է այդ առաքելությունն իրականացվի»,- հավելել է նա:

«ՀԱՊԿ առաքելության մասին հնարավոր կլինի խոսել, երբ բավարարվեն ՀՀ դիրքորոշումներն ու ցանկությունները». Խանդանյան