«Ադրբեջանը թող նախ մտածի, թե ինչպես է համագործակցում Իսրայելի հետ՝ ընդդեմ մահմեդական երկրների». Տ. Հայրապետյան
![]() 310 Շաբաթ, 08 ապրիլի, 2023 թ., 02:12 Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը. «Ադրբեջանի իշխող ուժի պատգամավորներից մեկը, անդրադառնալով Իրանի դեսպանատան չորս աշխատակիցներին արտաքսելու թեմային, ասել է. «Այս ամենը վկայում է ոչ թե Իրանի ուժի, այլ նրա անօգնական վիճակի մասին։ Բանն այն է, որ իսլամական աշխարհում մեծ հեղինակություն ունեցող, իսլամական մշակույթի և արևմտյան քաղաքակրթության միջև կամուրջ հանդիսացած, երկու քաղաքակրթությունների միջև երկխոսության հասած Ադրբեջանի նկատմամբ Իրանի ահաբեկչական գործողությունները վարկաբեկում են այդ պետությունը մահմեդական բոլոր երկրներում...»: Իսլամական աշխարհում «մեծ հեղինակություն» ունեցող Ադրբեջանը ոչ մի ձայն չհանեց, երբ երեկ՝ Ռամադանի ժամանակ Ալ–Աքսա մզկիթում իսրայելցի ոստիկանները դաժան ծեծի ենթարկեցին այնտեղ աղոթող մահմեդական հավատացյալներին: Այդ ակտը քննադատել էր անգամ Էրդողանը: Այնպես որ «քաղաքակրթությունների օրրան» դիրքավորվող Ադրբեջանը թող նախ մտածի, թե ինչպես է համագործակցում Իսրայելի հետ՝ ընդդեմ մահմեդական երկրների, առաջին հերթին՝ Իրանի՝ դրանով իսկ դառնալով ապակայունացնող գործոն ամբողջ Հարավային Կովկասի համար»: Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
9703:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
177Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
240Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
289Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
225Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
305Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
348Երեկ, 16:09
